2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

09:29 14.05.2025

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

«Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ խնդիրներ: Իր ելույթում Պաշտպանն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք կրում են համակարգային բնույթ:

«Տարեկան հաղորդման և զեկույցի կազմման ժամանակ փորձել ենք ցուցաբերել նորարարական մոտեցումներ՝ մշակել ենք կառուցակարգեր մեր առաջարկների կատարման տոկոսային տեսքով քանակական տվյալներ ստանալու համար: Նպատակը մեկն էր, հասկանալ, թե պետական մարմինների կողմից մեր արված առաջարկներից որքա՞նն են կատարվել: Կանխարգելման ազգային մեխանիզմի զեկույցի շրջանակում այդ կառուցակարգերն արդեն իսկ գործարկվել են. մասնավորապես, այդ զեկույցի տեսանկյունից նախորդ տարի կարելի է ամբողջությամբ կատարված համարել առաջարկների 12 տոկոսը, չի կատարվել 40 տոկոսը, մասնակի կատարված է դիտարկվում 48 տոկոսը»,- ասել է Պաշտպանը:

Ընդհանուր առմամբ, 2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620։ Տարեկան հաղորդմամբ բացահայտվել են նոր խնդիրներ, որոնցից շատերը վերաբերել են սոցիալ-տնտեսական բնագավառին:

«Մասնավորապես, ավանդաբար ներկայացվող ոստիկանության բռնությունների, ընդհանուր սոցիալ-տնտեսական, իրավահավասարության և այլ խնդիրների հփտ մեկտեղ ներկայացրել ենք, օրինակ՝ առերևույթ ոչ իրավաչափ եղանակով իրականացվող քանդման աշխատանքների, պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալների բնակարանի վարձավճարների հատուցում չտրամադրելու, հանրային աղմուկի հետ կապված հարցեր»,- նշել է Անահիտ Մանասյանը:

Տարեկան հաղորդման շրջանակներում 2024 թվականից սկսած մեծ անդրադարձ է կատարվել իրավահավասարության և հակախտրականության ոլորտին: Այս տեսանկյունից ավելացվել է նոր խումբ՝ տարեցների իրավունքներին վերաբերելի:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ անդրադարձել է երեխաների, կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերին վերաբերող հարցերին, որոնք 2024 թվականի ընթացքում եղել են իր ուշադրության ներքո: «Այս տարի խոսել ենք ոստիկանության կողմից անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման, հավաքների ազատության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի գործերի քննության, հանրային աղմուկի, տարեցների իրավունքների, պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալների բնակարանի վարձավճարների հատուցում չտրամադրելու, առերևույթ ոչ իրավաչափ եղանակով քանդման աշխատանքների կատարման և այլ ոլորտներում առկա խնդիրների մասին»,- ընդգծել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանն իր ելույթի և հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված բազմաթիվ խնդիրներին` հատուկ ընդգծելով դրանց լուծման նպատակով ներկայացված առաջարկների իրացման ուղղությամբ իրավասու մարմինների հետ պատշաճ համագործակցության պատրաստակամությունը և կարևորությունը:

Պաշտպանի տարեկան հաղորդումն ու տարեկան զեկույցն ամփոփել են նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առկա խնդիրների մասին վերլուծությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման առնչությամբ Պաշտպանի առաջարկները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

20:15 29.07.2025

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

20:08 29.07.2025

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ

19:37 29.07.2025

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

19:30 29.07.2025

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

Թաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...

BACK_TO_TOP