«ԵՊՀ շրջանավարտների միավորում»-ից` «Սերժի Վաչոյի» կնոջը. չհայտարարագրած և թաքցրած գույք՝ Ծարավ Աղբյուրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

«ԵՊՀ շրջանավարտների միավորում»-ից` «Սերժի Վաչոյի» կնոջը. չհայտարարագրած և թաքցրած գույք՝ Ծարավ Աղբյուրում

23:49 24.06.2018

Երևանի Ավան համայնքի Ծարավ-Աղբյուր փողոցում, սոցիալական հատուկ ծրագրով բնակարանով ապահովված երիտասարդ ընտանիքների համար կառուցված  բազմաբնակարանների տարածքում, արդեն 1,5 տարի է` գործում է «Նոր զովք» սուպերմարկետը: «Նոր զովք»-ը վարձակալում է տարածքը Ռուզաննա Բեգլարյանից, ով 2016 թվականին դարձել է շինության գերակշիռ հատվածի սեփականատերը: Այս մասին գրում է hetq. am-ը։

Ռուզաննա Բեգլարյանը, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի կինն է, ով օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի գույքի և եկամուտների հայտարարագիր:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից մեր ձեռք բերած` Ծարավ Աղբյուր 55/15 հասցեի սեփականության մասին վկայող փաստաթղթերի համաձայն` նույն հասցեում 5 առանձին տարածքներ կան, որից 4-ի սեփականատերը Ռուզաննա Բեգլարյանն է, իսկ մեկինը` «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը: Առաջին տարածքը վարձակալությամբ հանձնած է «Նոր զովք»-ին: Երկրորդ և երրորդ տարածքները տնօրինում է Ռուզաննա Բեգլարյանը, իսկ շենքի հետնամասում` 4-րդ շինությունը վարձակալության է հանձնված «Ակբա-կրեդիտ-ագրիկոլ-բանկ»-ին: Եվ միայն 5-րդ տարածքն է, որ տնօրինում է կառուցապատող «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն:

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանին գրավոր հարցում ուղարկեցինք` պարզելու, թե ինչ հիմունքներով է շինությունը հատկացվել Ռուզաննա Բեգլարյանին: Վերջինս տեղեկացրել է, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրերի շրջանակում կառուցված բոլոր բազմաբնակարան համալիրներում, շահառուների կենցաղ-սապասարկման պահանջմունքները բավարարելու նպատակով կառուցվել են հասարակական նշանակության օբյեկտներ (հաշվի առնելով կառուցված շենքերի հարակից տարածքներում այդպիսի ենթակառուցվածքների իսպառ բացակայությունը): Դրանք օրենքով սահմանված կարգով վաճառվել են այլ քաղաքացիների և ներկայումս ծառայում են որպես խանութներ, սպասարկման կենտրոններ, հանրային սննդի կազմակերպման օբյեկտներ, մարզասրահներ և գրասենյակներ:

2016 թ. հոկտեմբերի 13-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ծարավ Աղբյուրի 55/15 հասցեում գտնվող 783.2 քմ մակերեսով տարածքը վաճառվել է քաղաքացի Ռուզաննա Բեգլարյանին: Արսեն Քարամյանը չի նշել գումարի չափը: Սակայն հայտնի է, որ այդ տարածքում երիտասարդ ընտանիքները բնակարաններ են ձեռք բերել 185-290 հազար դրամի սահմաններում` կախված, թե որ նախագծի մասնակից են եղել նրանք: Եթե պարզ թվաբանական հաշվարկը կատարենք ամենաէժան գնով, ապա 783 քմ-ի համար Ռուզաննա Բեգլարյանը պետք է վճարեր 145 մլն դրամի չափ (300 հազար դոլարի սահմաններում): Իսկ եթե հաշվի առնենք, որ այն սոցիալական ծրագրի շահառուի չի վաճառվել, այլ առևտրային նպատակներով, ապա գինը հնարավոր է կրկնակի ավելին լինել:

Այդ շինության շուկայական արժեքն այսօր գնահատվում է մոտ 1 միլիոն դոլար։

Այդուհանդերձ, Ռուզաննա Բեգլարյանն այս թանկարժեք անշարժ գույքը 2016 թվականի իր հայտարարգրում թաքցրել է և չի հայտարարագրել: Հայտարարագրելու դեպքում արժեքն էլ պարզ կդառնար:

Այդ գույքի մասին որևէ նշում չկա նաև նրա 2017թ. հայտարարագրում: Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը բարձրաստիճան պաշտոնատար անձ է եղել, հետևաբար, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարտավոր էր օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր: Ռուզաննա Բեգլարյանը, որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի կին, նույն պարտավորությունն ուներ:

Հիշեցնենք, որ արդեն իսկ քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ, որի շրջանակներում խուզարկություններ են կատարվել Վաչագան Ղազարյանի կնոջը պատկանող տարածքներում:

Նշենք նաև, որ երիտասարդ մասնագետներին բնակարաններով ապահովելու ծրագիրն իրականանում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Այդ ծրագրերից վերջինի` «Վերածնունդ»-ի վիճակահանությունը հետաձգվեց մինչև հոկտեմբեր, չնայած այն նախատեսված էր այս ամիս: Ըստ ամենայնի` «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն նոր վարչապետից երաշխավորություն դեռ չի ստացել և չի շտապում նոր ծրագրին ընթացք տալ:

Ինչ միջոցներով է ձեռք բերել Ռուզանա Բեգլարյանը Ծարավ Աղբյուրի այս գույքը, հայտնի չէ։ Թե’ նրա, թե’ ամուսնու հայտարարագրերից երևում է, որ նրանք այդքան միջոցներ չունեին այն ձեռք բերելու համար։ Իսկ գուցե «Սերժի Վաչոն» (հանրության մեջ այդպես է հայտնի Վաչագան Ղազարյանը) այն նվեր է ստացել, իրավապահները սա էլ պետք է պարզեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն

18:50 29.06.2025

Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ֆուտբոլի Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը: Սլովակիայում կայացած եզրափակչում անգլիացիները 3-2 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ21 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում` 92-րդ րոպեին, անգլիացիներից հաղթական գոլ է խփել ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ջոնաթան Ռոուն: ...

Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկին

18:40 29.06.2025

Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հիմնադիրներից մեկի՝ կազմակերպության ռազմական թևի շտաբի պետի վերացման մասին։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել և սպանել է ահաբեկիչ Հահամ Մոհամմեդ Իսա ալ-Իսային, որը ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկն է: Նա ահաբեկչական կազմակերպության ռազմական թևի շտաբի պետն էր», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունը […] ...

Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրա

18:20 29.06.2025

Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրա

Հրեա գաղութաբնակների մի խումբ հարձակվել է իսրայելցի զինվորների վրա Արևմտյան ափին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը՝ պաղեստինյան Քաֆր Մալիկ գյուղի մոտակայքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի խումբ վերաբնակիչներ՝ իսրայելցի քաղաքացիներ, շարժվել են դեպի տարածքի փակ ռազմական գոտի, որի կապակցությամբ դեպքի վայր են ուղարկվել զինվորականներ։ […] ...

Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան Պասկալին

17:58 29.06.2025

Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան Պասկալին

Կանադայում կայացած WBC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտում լեհ բռնցքամարտիկ Միխալ Չեշլյակը հաղթել է 42-ամյա կանադացի Ժան Պասկալին (37-8-1, 21 նոկաուտ): Չեշլյակը նոկաուտի է ենթարկել վետերան մրցակցին չորրորդ ռաունդում: Սա լեհ բռնցքամարտիկի 28-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, 22-ը` նոկաուտով, նա նաև երկու պարտություն ունի: Չեշլյակը ժամանակավոր գոտու համար պետք է մենամարտեր Յամիլ […] ...

Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:38 29.06.2025

Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Հունիսի 29-ին, ժամը 14:46-ին (Մոսկվայի ժամանակով 6:46) Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 223 կիլոմետր արևելք, օջախը՝ 52 կիլոմետր խորության վրա», – ասել […] ...

Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպան

17:18 29.06.2025

Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպան

Նորվեգիայի իշխանությունները չեն խոչընդոտում վարձկանների Ուկրաինա մեկնելուն, նրանք սահմանափակվում են միայն ճանապարհորդությունից զերծ մնալու առաջարկություններով, նորվեգացի զինվորներից մի քանիսն արդեն մահացել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ «Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին տարբեր կարգավիճակով կարող էին մասնակցել տասնյակ նորվեգացի զինվորներ, որոնցից մի քանիսն արդեն զոհվել են […] ...

BACK_TO_TOP