Մեկտեղել Արցախի մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը․ՀՀ ԿԳՄՍ նախարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+23.09 oC

Մեկտեղել Արցախի մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը․ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

18:40 31.10.2020

Մեկտեղել ջանքերը և առավել արդյունավետ դարձնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը․ այս նպատակն էր հետապնդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումը՝ հասարակական կազմակերպությունների, զարգացման կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորել է տարբեր կազմակերպությունների իրականացրած աշխատանքները, միաժամանակ` ընդգծելով այդ գործընթացում երեխաների անձնական տվյալների գաղտնիության, ինչպես նաև համավարակի ընթացքում հակահամաճարակային բոլոր կանոնների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Փոխնախարարի խոսքով՝ այս ընթացքում իրականացվել է Արցախից ժամանած երեխաների կարիքների գնահատում և միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվել են լուծումներ։ Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, ներկայացրել է ռազմական դրության հայտարարումից հետո ԿԳՄՍ նախարարության իրականացրած աշխատանքները։ Նրա խոսքով՝ ապահովվել է իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը․ երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Նրանք ընդգրկվել են ուսումնական գործընթացում՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից և դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականներն ապահովվել են նաև անհրաժեշտ դասագրքերով։ Ուսումնարանների, քոլեջների և բուհերի արցախցի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտության, ուսումը շարունակում են ՀՀ ուսումնական հաստատություններում։ Ըստ փոխնախարարի՝ ամենօրյա ռեժիմով իրականացվում է մոնիթորինգ․ ՀՀ մարզերից և Երևանից ԿԳՄՍ նախարարությունը տվյալներ է ստանում, թե Արցախից ժամանած երեխաների որ մասն է ընդգրկված կրթության ոլորտում։

«Պարբերաբար կապի մեջ ենք մարզերի պատասխանատուների հետ․ ինքս եմ անընդհատ այցելում երեխաների ժամանակավոր կացության վայրեր, որպեսզի տեղում ծանոթանամ՝ ինչ խնդիրների են նրանք բախվում։ Մենք խրախուսում ենք բոլոր երեխաներին և նրանց ծնողներին, որոնք ունեն կրթության շարունակականության խնդիր, իրացնել կրթություն ստանալու իրենց իրավունքը, իսկ համայնքներին կոչ ենք անում՝ ակտիվ ներգրավվել այս աշխատանքներում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Արցախից ժամանած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։ Նրա խոսքով՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տարածքային մարմինների ներկայացուցիչներն այս շաբաթ կայցելեն այդ ընտանիքներ՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն։ Նախարարի տեղակալը նշել է նաև հեռավար ուսուցման պարագայում Արցախի դպրոցականներին համապատասխան տեխնիկական սարքավորումների տրամադրման մասին՝ այս հարցում կարևորելով ջանքերի մեկտեղման հարցը։ Նրա խոսքով՝ այս պահին բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են ընթանում այդ երեխաներին նաև անվճար ինտերնետ հասանելիությամբ ապահովելու նպատակով, ինչպես այն արդեն իրականացվել է սահմանամերձ համայնքների սովորողների համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև հոգեբանական աջակցության ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար նոյեմբերի 1-ից կիրականացնի վերապատրաստման հեռավար դասընթացներ՝ «Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին մանկավարժական աջակցության ցուցաբերման ձևերը» թեմայով։ Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ նախատեսվում է զարգացնել նաև նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների հմտություններն ու կարողությունները աղետների դիմակայունության ուղղությամբ, բարձրացնել ճգնաժամերի մասով նրանց իրազեկությունը և պատրաստվածությունը, որպեսզի վերջիններս կարողանան աջակցություն տրամադրել երեխաներին և ծնողներին։ Ամփոփելով իր խոսքը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է հանդիպման մասնակիցներին ներկայացնել իրենց ծրագրերը՝ ինչ ուղղվածության ունեն դրանք և որ համայնքներում են իրականացվում՝ դրանց մասին միմյանց իրազեկելու, աշխատանքները մեկտեղելու և ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելու նպատակով։

Հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց իրականացրած ծրագրերը, որոնք տարաբնույթ են՝ կարիքների գնահատում, խնամք, հոգեբանական աջակցություն, ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ, արտադասարանական խմբակներ, երեխաների ժամանց, էքսկուրսիաներ, ինտերակտիվ տիկնիկային ներկայացումներ, մրցութային խաղեր, կրթամշակութային նախագծեր, աջակցություն Արցախի ուսուցիչներին և այլն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ևս իրենց հերթին ներկայացրել են կատարված աշխատանքները։ ՄԻՊ-ի ներկայացուցիչը նշել է, որ գրասենյակի մոնիթորինգային խմբերը պարբերաբար այցելում են Արցախից ժամանած ընտանիքներին և նրանց իրազեկում, այդ թվում՝ կրթություն ստանալու իրավունքի մասին։ Նրա խոսքով՝ միջգերատեսչական համագործակցության և առավել համակարգված աշխատանքների արդունքում կլուծվեն բազմաթիվ խնդիրներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է տարբեր կազմակերպությունների և ծառայությունների քարտեզագրման ու համակարգման, տվյալների բազայի ստեղծման, ինչպես նաև առաջնային և խորքային կարիքների գնահատման խնդիրներին։ Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին՝ հնչեցված կարևոր դիտարկումների, վերհանված խնդիրների և աջակցության համար, որոնք, ըստ փոխնախարարի, հաշվի կառնվեն հետագա աշխատանքների պլանավորման, ավելի համակարգված իրականացման և առավել հասցեական արձագանքման տեսանկյունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP