Հռոմի Պապը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ողբերգություն է անվանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+30.09 oC

Հռոմի Պապը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ողբերգություն է անվանել

16:51 01.11.2020

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողբերգություն է անվանել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այս օրը բոլոր սրբերի տոնն է (նշվում է կաթոլիկների կողմից նոյեմբերի 1-ին-խմբ․), չմոռանանք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Ավելի ու ավելի մեծ ոչնչացման են ենթարկվում տները, ենթակառուցվածքները, պաշտամունքի օբյեկտները։ Ավելի ու ավելի շատ ռազմական գործողություններն ազդում են քաղաքացիական բնակչության վրա։ Դա ողբերգություն է»,- ասել է Ֆրանցիսկոսը։

Նա հակամարտող կողմերին կոչ է արել հրաժարվել ռազմական մեթոդներից, որոնք տանում են նրան, որ անմեղ մարդկանց արյուն է հեղվում:

«Ուզում եմ կրկին դիմել պատասխանատու կողմերին ՝ կոչ անելով ամեն բան անել անմեղ մարդկանց արյունահեղությունը դադարեցնելու համար։ Չի կարելի մտածել, որ կարելի է լուծել վեճը՝ դիմելով բռնի մեթոդների, միայն բանակցությունների միջոցով ՝ միջազգային հանրության աջակցությամբ։ Ես իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տառապում են և դիմում եմ բոլոր սրբերին ՝ վերադարձնել խաղաղությունը տարածաշրջանում», – եզրափակել է հովվապետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

12:10 27.07.2025

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

Լարսը բաց է

11:31 27.07.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:20 27.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

BACK_TO_TOP