08:55 02.11.2020
Ֆրանսիայի Դեսին համայնքում Հայկական հիշողության կենտրոնի և ցեղասպանության հուշարձանի հետ կապված դեպքը ստորագրված է «Գորշ գայլերի» կողմից, եղել են «Գորշ գայլ» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրությունները։ Այդ մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
Փափազյանը նշեց, որ կապի մեջ են Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի արագորեն այս շաբաթ որոշեն լուծարել և արգելել «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ «Վիենում, Դիժոնում, Դիսենում ծայրահեղ թուրքերը՝ «Գորշ գայլերը», որ ուղղակի Էրդողանի վերահսկողության տակ են, հակահայ ցույցեր կազմակերպեցին։ Այս գործողությունը դրանց հետևանքն է։ Մեզ Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ 67 հոգի տարվել է ոստիկանություն։ Մենք չենք ցանկանում մտնել քաղաքացիական կռիվների մեջ», – ասաց Մուրադ Փափազյանը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան շատ լուրջ է վերաբերվում այս ցույցերին, որովհետև նույն ժամանակ ծանր քաղաքական բախումներ են տեղի ունենում Թուրքիայի նախագահի և Էմանուել Մակրոնի միջև։
«Պատերազմն Էրդողանն ուզում է նաև բերել Եվրոպա։ Ես համոզված եմ, որ Ֆրանսիայում այս մթնոլորտն ուղղակիորեն Էրդողանի աշխատանքն է։ Անմիջապես պետք է պահանջել, որ Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, բանակցությունները, որ զարմանալիորեն շարունակվում են Եվրամիության հետ, պիտի դադարեն», – ընդգծեց Փափազյանը։
Մուրադ Փափազյանը նաև անդրադարձավ Արցախի անկախության ճանաչման հարցին։ Նրա խոսքով՝ կան քաղաքներ, որ մոտ օրերս պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, որոշ քաղաքներ էլ դեկտեմբերին են պատրաստվում ճանաչել։ Ֆրանսիայի Ազգային Ժողովում 20 պատգամավորներ ներկայացնելու են մի բանաձև, որով կոչ կանեն Ֆրանսիայի նախագահին՝ ճանաչել Արցախի անկախությունը։
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...
11:31 27.07.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:20 27.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...