Կորանավիրուսից մահացել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+30.09 oC

Կորանավիրուսից մահացել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը

13:49 02.11.2020

Կորոնավիրուսի համավարակի պատճառով 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի պետական համալսարանի Վ․ Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն, ԵՊՀ նախկին պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Կարապետի Ավետիսյանը։ Այս մասին տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունից։

Արա Ավետիսյանը ծնվել է 1950 թ․ մայիսի 27-ին Երևանում: 1967 թ. ավարտել է Երևանի թիվ 10 դպրոցը, 1972 թ. ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և նույն թվականին աշխատանքի անցել տեսական ֆիզիկայի ամբիոնում որպես ասիստենտ: 1979թ. պաշտպանել է թեկնածուական, 1994 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1980 թ. նրան շնորհվել է դոցենտի, 2005 թ. պրոֆեսորի կոչում: 2001-2006 թթ․ եղել է ԵՊՀ պրոռեկտոր, 2006-2007թթ․՝ ԵՊՀ Վիկտոր Համբարձումյանի անվան աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ: 2008-ից եղել է ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն և ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր:

Նա հետազոտել է նեյտրոնային աստղերի ընդերքում ջերմաստիճանի բաշխման, դրանց շուրջ մագնիսոլորտի գոյացման և կայունության հարցերը, բաբախիչների կոհերենտ ռադիոճառագայթման ֆիզիկական մեխանիզմները, էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի ծնման մի շարք գործընթացներ՝ մատնանշելով դրանց հնարավոր աստղաֆիզիկական կիրառությունները:
Ա․ Ավետիսյանը հանդիսանում է նաև «Դասական մեխանիկա» բուհական դասագրքի, բուհերում և միջնակարգ դպրոցներում ֆիզիկայի դասավանդման մեթոդներին, արդիական ծրագրերին և դասագրքերի ստեղծմանն առնչվող 30 գիտամեթոդական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կրթական համակարգի բարեփոխումների հարցերին և դրանց ծրագրային նորարարությանը նվիրված հոդվածների հեղինակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

12:10 27.07.2025

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

Լարսը բաց է

11:31 27.07.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:20 27.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

11:09 27.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP