14:09 03.11.2020
Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։
Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով` մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն:
Դիմորդները դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են փոփոխել՝ մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:
Դիմորդը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որն իր մեջ ներառում է նրա անձնական տվյալները, ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը։
Դիմորդը կից ներբեռնում է նաև`
1) լուսանկար,
2) կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,
3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
4) կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
5) իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում),
6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճենները (առկայության դեպքում),
7) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
8) աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),
9) դիմում-հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագրի պատճենը:
Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:
Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ վճարովի ուսուցման հիմունքով:
Դիմորդի դիմում-հայտը ընդունող հանձնաժողովի կարող է մերժել դիմորդի դիմում-հայտի և/կամ փաստաթղթերի թերի ներկայացման դեպքում, եթե թերությունները դիմորդը չի վերացնում` այն ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ` նշելով մերժման հիմքը, որի մասին նույն օրը տեղեկացվում է դիմումատուին՝ հեռախոսակապի և դիմումատուի էլեկտրոնային հասցեի միջոցով:
Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` հաստատության տնօրենի (ռեկտորի) հաստատած ժամանակացույցի համաձայն:
Դիմորդը միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար հաստատության հաշվեհամարին վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում։
16:36 27.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ին17:46 27.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել […] ...
17:30 27.07.2025
Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»«Լիոնը» պորտուգալական «Կասա Պիայից» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Ռուբեն Կլյույվերտին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիոնը» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 3,78 միլիոն եվրո։ Կլյույվերտը «Կասա Պիայում» էր 2024թ. հուլիսից։ Նա նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտի որդին է, իսկ նրա եղբայր Ջասթին […] ...
17:00 27.07.2025
Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։ ...
16:51 27.07.2025
Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցիԻտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է, որ ակումբը նոր մարզադաշտ կկառուցի` Եվրո-2032-ի հանդիպումներն ընդունելու համար: Առաջարկվել է վերակառուցել «Նապոլիի» տնային ստադիոնը, այս հարցը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, տեղական իշխանությունների և «Նապոլիի» ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Որևէ որոշում չի կայացվել, նշվում է սակայն, որ «Դիեգո Մարադոնա» ստադիոնը վերակառուցման համար հարմար չէ: «Երկու տարվա ուսումնասիրություններից հետո […] ...
16:43 27.07.2025
LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածքՖրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որը ընդգրկում է ավելի քան 680 հեկտար տարածք։ Այս մասին հայտնել է LCI հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան Պորտ-Լա-Նուվել կոմունայի տարածքում գտնվող երկու ճամբարների և մի քանի բնակելի շենքերի բնակիչները տարհանվել են որպես նախազգուշական միջոց: Ընդհանուր առմամբ, տարհանվել է հազար մարդ: Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքների […] ...
16:36 27.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...