ՓՄՁ-ների հարկային վճարումները նվազել են ընդհանուր հարկային եկամուտներում՝ կազմելով 16,7 տոկոս. վերլուծություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

ՓՄՁ-ների հարկային վճարումները նվազել են ընդհանուր հարկային եկամուտներում՝ կազմելով 16,7 տոկոս. վերլուծություն

16:16 25.06.2018

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակը ներկայացրել է «ՓՄՁ-ների դերը Հայաստանի տնտեսության մեջ 2017» ամենամյա վերլուծությունը: Անդրադարձ է կատարվել ՓՄՁ-ների դերին հարկային համակարգում, նրանց շրջանառությանը և այլն:
Վերլուծության մեջ նշվում է.

«Վերլուծության նպատակներից ելնելով՝ սահմանվում են ակտիվ հարկ վճարող ՓՄՁ-ներ, որպես հարկատուներ, որոնք նախորդ երկու եռամսյակներում հարկային մարմիններին ներկայացրել են հաշվետվություններ: Այսպես, 2017թ. ակտիվ հարկ վճարող են հանդիսանում գրանցված հարկ վճարողներից ընդամենը 59.2%-ը, կամ 106.596 ընկերություն (5593-ով ավելին նախորդ տարվա համեմատ)։ ՓՄՁ-ները կազմում են ընդհանուր ակտիվ հարկ վճարողների 77%-ը՝ 82.209 կազմակերպություն։

2017 թ․ ՓՄՁ-ների շրջանառությունն աճել է 14.2%-ով՝ կազմելով 1920.3 մլրդ դրամ (14.2% աճ) կամ ՀՆԱ-ի 34.4%-ը: ՓՄՁ-ներն ապահովել են 246 702 աշխատատեղ (8391-ով ավելի աշխատատատեղ անցյալ տարվա հետ համեմատ), ինչը տվյալ տարվա համար կազմում է ընդհանուր աշխատատեղերի (չհաշված պետական մարմիններում առկա աշխատատեղերը) 30.3%-ը։

Հայաստանում ՓՄՁ-ների կառուցվածքը և աշխարհագրությունը շարունակում է մնալ ոչ դիվերսիֆիկացված։ ՓՄՁ-ների գործունեության հիմնական ոլորտը մանրածախ և մեծածախ առևտուրն է՝ 57% մասնաբաժնով, մինչդեռ ծառայությունների մասնաբաժինը աճել է 17%-ից 21%:

Առևտրի ոլորտում գրանցված ՓՄՁ-ների թիվը 2017-ին կազմել է 46.954 (1311-ով ավելին), որոնց 95%-ը միկրո ձեռնարկություններ են: 2017թ․ գյուղատնտեսության ոլորտում գործող ՓՄՁ-ների քանակը աճել է 84.8%-ով, փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտներում՝ 67.7%-ով, մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտներում՝ 22.3%-ով։ ՓՄՁ-ների մեծամասնությունը՝ 52,8%-ը, գտնվում է Երևանում և հիմնականում հետևյալ մարզերին հարակից շրջաններում՝ Կոտայք՝  8%, Արարատ` 5.3%, Արմավիր` 6.8%։

ՏՏ սկսնակ ընկերություների, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների և սահմանամերձ գոտիներում գործող բիզնեսների թիվը, որոնք գործում են արտոնյալ օրենսդրական կարգավորումների պայմաններում, 2017թ. կազմել է 2536, վերջիններիս նկատմամբ կիրառվում է մասնակի հարկազատում:

2017 թվականին սահմանամերձ գոտիներում գործող ՓՄՁ-ների քանակն ավելացել է 11%-ով, հավատարմագրված սկսնակ ՏՏ ընկերությունների քանակը՝ 111%-ով, ընտանեկան ձեռնարկությունների քանակը՝ 74.5%-ով։

ՓՄՁ-ների 66%-ը կամ 54.331-ը շրջանառության հարկ վճարող են։ 2017 թվականին շրջանառության հարկի եկամուտները աճել են 18%-ով (կամ 2.8 մլրդ դրամով): ՓՄՁ-ների կողմից վճարված հարկերը 2016-ի համեմատ կրճատվել են 2.3%-ով (կամ 4,9 մլրդ դրամով) և կազմել 209.4 մլրդ դրամ: Գործող ՓՄՁ-ների քանակն ավելացել է 5046-ով, կամ 6.5%-ով, ինչը վերջին հինգ տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ ՓՄՁ-ների հարկային վճարումները նվազել են ընդհանուր հարկային եկամուտներում՝ կազմելով 16.7%, ի տարբերություն 2016 թ. 19.8%-ի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP