18:40 03.11.2020
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ցավակցություն է հայտնել Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Նրա խոսքերով՝ ահաբեկչությունն այսօր պետք է դատապարտվի ամբողջ աշխարհում:
«Ահաբեկչությունը դա միանշանակ չարիք է և այն չունի որևէ արդարացում: Կարծում եմ, որ բոլոր ողջամիտ ուժերը պետք է դատապարտեն ահաբեկչական գործողությունները Ֆրանսիայում և Ավստրիայում: Ռուսաստանը, ինչպես գիտեք, դատապարտել է այդ ահաբեկչությունները: Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել այդ ահավոր ահաբեկչությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերիմներին»,- ասել է Մատվիենկոն:
Նրա խոսքերով՝ վերջին իրադարձությունները աշխարհին մղում են լուրջ եզրակացություններ անել: Ըստ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի՝ խոսքի ազատության հետ պետք է զգույշ լինել:
Մատվիենկոն նշել է նաև, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարել հնարավոր կլինի, եթե երկրները այս հարցում համագործակցեն:
«Պետք է ուժեղացնել միջազգային համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Նույն Եվրոպան հետքայլ է արել, երբ կրճատել է անվտանգության ծառայությունների և ուժային կառույցների համագործակցությունը: Միջազգային ահաբեկչության դեմ պետք է պայքարել համատեղ ուժերով: Ռուսաստանում մեր ծառայությունները յուրօրինակ փորձ են կուտակել և կարող են փորձի փոխանակում կատարել: Մենք բաց ենք համագործակցության համար»,- ասել է Մատվիենկոն:
Հիշեցնենք, նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ահաբեկչական հարձակման են ենթարկվել 6 կառույցներ, այդ թվում՝ սինագոգը, երկու ռեստորան և հրեական մշակույթի կենտրոնը: Զոհվել է 5 մարդ:
Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համակիր է:
21:00 19.07.2025
Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանիցՄուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...
20:50 19.07.2025
Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունըԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...
20:40 19.07.2025
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...
20:28 19.07.2025
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատելԶապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...
20:18 19.07.2025
Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններՄոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...
20:08 19.07.2025
Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհերՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...