Ավստրիայում ահաբեկչությունից հետո ձերբակալվել են ծնունդով հյուսիսկովկասցիներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+19.09 oC

Ավստրիայում ահաբեկչությունից հետո ձերբակալվել են ծնունդով հյուսիսկովկասցիներ

18:10 03.11.2020

Վիեննայում ահաբեկչական գործողություններից հետո իրավապահները ձերբակալել են ծնունդով հյուսիսկովկասցիների: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում հայտնել է Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկին:
Դեսպանն ասել է, որ արդեն հայտնի է  դարձել Ավստրիայում բազմաթիվ ձերբակալությունների մասին:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ահաբեկչական գործողություններին մասնակցել է 7 մարդ:  Ավստրիայի իշխանությունները կատարվածը ահաբեկչություն են որակել: Քաղաքի բնակիչներին խնդրել են ժամանակավորապես դուրս չգալ տներից:
Ազգային խորհրդի և խորհրդարանի նիստերը, իսկ դպրոցներում դասերը չեղարկվել են: Ավստրիային ցավակցություններ են հայտնել շատ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, որը նույնպես վերջին օրերին ահաբեկիչների հարձակումներին է ենթարկվել: Էմանուել Մակրոնը նշել է, որ կիսում է ավստրիացիների վիշտը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անգլիացի ամուսինները վերանորոգել են խոհանոցը և գտել 17-րդ դարի գանձ

20:16 24.04.2024

Անգլիացի ամուսինները վերանորոգել են խոհանոցը և գտել 17-րդ դարի գանձ

Անգլիացի ամուսինները վերանորոգել են իրենց խոհանոցը և գանձ գտել, գրում է Daily Star-ը։ Սրա շնորհիվ նրանք հարստացել են 75 հազար դոլարով։ Ինչպես հայտնել են Ռոբերտ Ֆուկսը և նրա կինը՝ Բեթին, նրանք որոշել են ապամոնտաժել խոհանոցի բետոնե հատակը։ «Այս տունը, որտեղ մենք ապրում ենք, մոտ 400 տարեկան է։ Շատ գործ կար անելու»,- մեկնաբանել է տղամարդը։ Զույգը […] ...

Բայդենը ստորագրել է Ուկրաինային օգնության մասին օրինագիծը

20:05 24.04.2024

Բայդենը ստորագրել է Ուկրաինային օգնության մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օտարերկրյա դաշնակիցներին, այդ թվում՝ Ուկրաինային օգնության մասին օրենքը։ Այս մասին նա հայտարարել է հեռուստաուղերձում։ «Ես հենց նոր ստորագրեցի ազգային անվտանգության օրինագիծը, որն ընդունվեց Ներկայացուցիչների պալատում հանգստյան օրերին և երեկ հաստատվեց Սենատի կողմից, որը կդարձնի Ամերիկան ​​և աշխարհն ավելի անվտանգ և կշարունակի Ամերիկայի առաջնորդությունն աշխարհում», – ասել է Սպիտակ տան […] ...

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

19:55 24.04.2024

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո է անցկացվել: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հիշատակի միջոցառման սկզբում դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել խնկարկման արարողություն և մոմավառություն։ Այնուհետև ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը, դեսպանության աշխատակիցները, Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ու այդ երկրում կրթություն ստացող հայ ուսանողները մեկ րոպե լռությամբ հարգել […] ...

Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե

19:45 24.04.2024

Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: «Զգացմունքներն ու զայրույթը, որ համակել են ինձ այսօր առավոտյան Հայոց ցեղասպանության հիշատակի կապակցությամբ: Էմոցիաներ այս ցեղասպանության մասին մտածելիս, որին զոհ գնաց ավելի քան մեկ միլիոն մարդ։ Զայրույթ Արցախում տեղի ունեցած նոր էթնիկ զտումների, այդ թվում՝ քաղբանտարկյալների առկայության համար»,- X-ի […] ...

Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար

19:16 24.04.2024

Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար։ «Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա: Our thoughts today are with the Armenians in Greece […] ...

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

18:54 24.04.2024

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Թուրքիայում քրդամետ քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները կրկին կոչ են անում ճանաչել անցյալի վայրագությունները և ապագայում հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Medyanews-ը՝ մեջբերելով հայտարարությունը, որում կազմակերպություններն ու կուսակցությունները Թուրքիային կոչ են անում առերեսվել սեփական պատմության հետ։ Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական պետությունը մինչ օրս […] ...

BACK_TO_TOP