14:41 04.11.2020
Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ) ընդունել է բանաձև, որով կոչ է անում ԵՄ երկրներին և եվրոպական հաստատություններին հստակ քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ռեժիմի՝ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած հարձակումը դատապարտելու և կանխելու համար։ Կառույցը կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցները, որոնցով հնարավոր կլինի տարածաշրջանում անհապաղ խաղաղություն երաշխավորել՝ կանխելով Արցախի ժողովրդի էթնիկ զտումները։
ԵՈւՄ կառավարման խորհրդի 79-րդ ժողովում կառույցի՝ 40 եվրոպական երկրներից լիիրավ անդամների միաձայն ընդունած բանաձևը ներկայացրել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան։ Մինչև բուն քվեարկությունը, բանաձևին սատարելու մասին հայտնել են մի շարք կառույցներ՝ Hrvatski studentski zbor (Խորվաթիա), ANOSR (Ռումինիա), HÖOK – Hallgatói Önkormányzatok Országos Konferenciája (Հունգարիա), freier zusammenschluss von studentInnenschaften (fzs) (Գերմանիա), FAGE – Fédération des Associations Générales Etudiantes (Ֆրանսիա), Študentská rada vysokých škôl (Սլովակիա), BOSS (Բելառուս):
Ստորև բանաձևի հայերեն թարգմանությունը (անգլերեն բնօրինակը՝ https://www.esu-online.org/?policy=bm79-solidarity-in-calling-upon-the-european-institutions-and-countries-to-condemn-the-ongoing-violations-by-turkey-and-azerbaijan&fbclid=IwAR1xoMAuH0t2OMNEbROmVyv62zvOzg_iCiuSkuVJeOovuwfCI0PwefDTwdA )․
«Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ) հետևել է Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) ընթացող պայքարին և պատերազմական անդադար սրացումներին զուգահեռ հայ ուսանողների խաղաղության կոչերին: 2020թ. ամռանը ԵՈւՄ-ն միացել էր Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային (ՀՈւԱԱ-ին)՝ տարածաշրջանում ժողովրդավարության, բարեկեցության և կայունության կոչ անելու և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ-EEAS) ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) սերտ վերահսկողությամբ հանրամատչելի միջնորդության շփում ապահովելու համար: ԵՈւՄ-ն և ՀՈւԱԱ-ն դիմել են Եվրոպական հանձնաժողովին և ԵԱԳԾ-ին (EEAS) ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում մարդու իրավունքների և ժողովրդավարական քաղաքացիության վերաբերյալ կրթության (ֆորմալ և ոչ ֆորմալ) ներդրմանն ուղղված ռազմավարական և արդյունավետ ներդրումներ իրականացնելու և զուգահեռաբար ուսանողների շարժունության խթանմանը նպաստելու համար: Մենք հավատում ենք, որ դա կարող է երկու երկրների ուսանողներին հնարավորություն ընձեռել սովորելու ապրել միասին ժողովրդավարական և բազմամշակութային հասարակության մեջ, հաղթահարել արմատավորված ատելությունն ու այլատյացությունը, գնահատել բազմազանությունն հավասարությունը, գնահատել տարբերությունները` հատկապես տարբեր հավատքի և էթնիկական խմբերի միջև, կարգավորել տարաձայնություններն ու բախումները ոչ բռնի կերպով` միմյանց իրավունքները հարգելու, ինչպես նաև խտրականության ու բռնության բոլոր ձևերի դեմ պայքարելու համար:
Ավաղ, մեր կոչերը մնում են անպատասխան, և արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մենք հետևում ենք անցած տասնամյակի ամենաարյունալի պատերազմին, որը տեղի է ունենում հետխորհրդային տարածքում՝ Արցախի Հանրապետությունում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բոլոր փաստերը ցույց են տալիս և ռազմական փորձագետներն էլ նշում են, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան շարունակվում է Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ: Բազմաթիվ զեկույցներ և հայտարարություններ, ներառյալ Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից, հաստատում են, որ Թուրքիան սիրիացի զինյալներ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի կողմից կռվելու համար: Հրադադարի երեք անհաջող փորձերից հետո երկու կողմերից հազարավոր մարդիկ, ավելի քան հարյուր խաղաղ բնակիչներ և երեխաներ զոհվել են: Հաշվի չառնելով խաղաղ բնակիչների ներկայությանը՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջանի այլ քաղաքացիական բնակավայրեր բազմիցս ենթարկվել են ռմբակոծության։ Մենք կարդում ենք Human Rights Watch-ի արժանահավատ զեկույցներն Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության անվտանգության սարսափելի անտեսման մասին, տեսնում ենք ծանր ռազմական հանցագործություններ և միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Այս ամենի պատճառով Արցախի բնակչության մի մասը ստիպված էր տեղափոխվել՝ թողնելով իրենց տներն ու առաջնագծում կռվող ընտանիքները: Արցախում խաղաղ բնակիչների կրթությունը, աշխատանքը և կյանքը միտումնավոր կերպով խաթարվում է տարածքային պահանջների ֆոնին: Եվրոպական արժեքներն ու դիվանագիտությունը չկարողացան խաղաղ ճանապարհով լուծել այս հակամարտությունը, և մենք այսօր քաղում ենք այս ծանր պատերազմի հետևանքները խաղաղ բնակիչների դիտավորյալ հրթիռակոծման և Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկական զտումների տեսքով:
ԵՈւՄ-ն վրդովված է՝ տեսնելով, թե ինչպես է այս պատերազմը խամրեցնում Հայաստանի և Ադրբեջանի երկու ժողովուրդների միջև հաշտության հնարավոր հույսը: Մենք ցնցված ենք՝ կարդալով ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի զեկույցը, որում ասվում է, որ Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են ատելության խոսքեր օգտագործել հայերի դեմ. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ մեծացել է՝ լսելով այս ատելի հռետորաբանությունը: Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ աշխատող իրավապաշտպաններն Ադրբեջանում դատապարտվել են ծանր բանտարկությունների՝ վիճահարույց մեղադրանքներով: Մտահոգիչ է կարդալ, թե ինչպես է այսօր Ադրբեջանի ռեժիմը սահմանափակում սոցիալական ցանցերի մուտքն իր քաղաքացիների համար և հետապնդում երկրում այն մի քանի երիտասարդներին, ովքեր պատերազմի ֆոնին խաղաղության կոչ են անում:
Մենք տեսել ենք խաղաղության կոչեր եվրոպական կառույցների և երկրների կողմից, որոնք չեզոքաբար ուղղված են երկու կողմերին, սակայն այսօր մենք փաստում ենք, որ ժողովրդավարական Եվրոպայի տեխնիկական չեզոքությունը մեծ թշնամի է խաղաղության հասնելու համար, ուստի ԵՄ-ից պահանջում ենք ապահովել հրատապ, թափանցիկ և իրավիճակի հավաստի մոնիտորինգ Կովկասում և, համապատասխանաբար, գործողություններ իրականացնել:
Այսօր մենք` ԵՈւՄ-ն և ներքոնշյալ ստորագրող անդամները, համերաշխությամբ կանգնում ենք Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողքին` կոչ անելով եվրոպական հաստատություններին և ԵՄ երկրներին հստակ քայլեր ձեռնարկել, որոնք կգործադրվեն Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական ռեժիմի վրա` տարածաշրջանում անհապաղ խաղաղություն երաշխավորելու համար: Մենք կոչ ենք անում անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ կանխելու Արցախի ժողովրդի էթնիկ զտումները և հարևանների հետ միասին ապահովելու նրանց խաղաղ կյանքի, ինքնորոշման և խաղաղ համակեցության իրավունքը»։
19:45 27.07.2025
Բելառուսը մինչև 2030 թվականը կավելացնի նավթի արտադրությունը19:05 27.07.2025
Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունը19:25 27.07.2025
Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն. հրաձգության ԵԱՎազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարը ավարտվել է մեր թիմի հաջողությամբ։ Այս մասին հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից։ «Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավել երկրորդ հորիզոնականը։ Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, թիմային հաշվարկում ևս անզիջում հանդես եկան՝ նվաճելով թիմային ոսկե մեդալը»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
19:05 27.07.2025
Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Փարիզի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մտադրությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Մակրոնին Պաղեստինը որպես պետություն ճանաչելու նրա որոշման կապակցությամբ», – […] ...
18:45 27.07.2025
Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում էՔրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին […] ...
18:26 27.07.2025
Մերցը Նեթանյահուի հետ զրույցում կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի բնակիչներինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կոչ է արել նրան անհապաղ ապահովել մարդասիրական օգնության լիարժեք մատակարարումը Գազայի հատվածի բնակչությանը և նշել, որ Պաղեստինի պետականության ճանաչումը ներկայումս Բեռլինի օրակարգում չէ։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ «Գերմանիայի կանցլերը խորը մտահոգություն հայտնեց Գազայի հատվածում […] ...
18:06 27.07.2025
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվել մի շարք Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի և Իրանի իրավաբանական անձանց նկատմամբ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ինչպես նշել է պատժամիջոցների հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը Facebook-ում, Ուկրաինան իր պատժամիջոցները համաժամեցրել է Եվրամիության սահմանափակումների 18-րդ փաթեթի հետ։ Վլասյուկի խոսքով, մասնավորապես, «պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի […] ...
17:46 27.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել […] ...