23:56 05.11.2020
Եթե Ջո Բայդենը դառնա ԱՄՆ նախագահ, ապա նա պետք է առաջին հերթին արտաքին քաղաքականության հարցում երկրի երկու կուսակցությունների ջանքերն ուղղի Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելուն։ Այսպիսի միտք է հնչեցրել Վաշինգտոնում գործող Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի գիտնական Մայքլ Ռուբինը National Interest հանդեսում հրապարակված հոդվածում։
Հեղինակը պատմում է, թե ինչպես է Խորհրդային Միության ժամանակ Իոսիֆ Ստալինը Արցախը փոխանցել ադրբեջանական վերահսկողության տակ, և հակիրճ ներկայացնում է 30 տարի առաջ հայերի մղած պատերազմը Արցախի համար։
Հոդվածագիրը նշում է, որ առաջին պատերազմի և էթնիկ զտումների մասին հաղորդումների ֆոնին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր «Ազատության աջակցման օրինագիծը», որի 907-րդ կետի համաձայն՝ «ԱՄՆ-ն չի կարող օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, մինչև նախագահը չորոշի և չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը տեսանելի քայլեր է կատարում՝ ուղղված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակմանը և ուժի գործադրմանը վերջ դնելուն»։
Ադրբեջանը երկար ժամանակ էր պայքարել այս պատժամիջոցի դեմ։ Հեղինակը նշում է, որ այս ամենը փոխվել էր 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Ալ-Քաիդայի ահաբեկիչների դեմ պայքարում միացել էր ԱՄՆ-ին։ Ադրբեջանի տարածքն օգտագործվել էր մի շարք հակաահաբեկչական գործողությունների համար։
Այսպիսով, օրենքի 907-րդ կետում փոփոխություն էր կատարվել, և ԱՄՆ-ն հրաժարվել էր Ադրբեջանին օգնություն տրամադրելու սահմանափակումներից։ Փոփոխության մեջ միևնույն ժամանակ նշվել էր, որ սահմանափակումներից հրաժարումը «չի խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծման շարունակվող ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական գործողություններ իրականացնելու նպատակով»։
Ըստ Մայքլ Ռուբինի, սակայն, Ադրբեջանի ներկա հարձակումը խախտում է 907-րդ կետում կատարված փոփոխությունների բոլոր պահանջները։ Հեղինակը նշում է, որ Ադրբեջանն աշխատում է Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի վարձկանների հետ, որոնցից շատերը նախկինում եղել են Ալ-Քաիդայի հետ կապված խմբավորումների կամ «Իսլամական պետության» անդամ։
«Որպես ագրեսոր՝ ադրբեջանական ուժերը ծաղրում են իրենց սեփական սահմանային անվտանգությունը և նաև խարխլում են խաղաղ կարգավորման ցանկացած հնարավորություն», – նշվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակը գրում է, որ Ադրբեջանը հերքում է իր ագրեսիան, սակայն կորցրել է իր վստահությունը, երբ Պաշտպանության նախարարությունը Twitter-ում հոկտեմբերի 26-ին հայտարարություն տեղադրեց այն մասին, որ Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչը հիշեցնում է 2013թ.-ի միջադեպը, երբ Բաքուն պատահաբար հրապարակել էր ընտրությունների արդյունքները մինչև ընտրատեղամասերի բացվելը։
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...
22:30 27.07.2025
Թայվանը հայտնել է անօդաչու թռչող սարքերի արտահանման կտրուկ աճի մասինԹայվանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտահանումը տարեկան կտրվածքով աճել է գրեթե 749%-ով՝ հասնելով 11.89 միլիոն դոլարի, ինչը ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում: Focus Taiwan-ի տվյալներով՝ կղզին հունվարից հունիս ամիսներին ԱԹՍ է արտահանել աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ Եվրոպա: Արտահանման ընդհանուր ծավալի կեսից ավելին՝ մոտ 54%-ը, բաժին է ընկել Լեհաստանին, որը թայվանական անօդաչու թռչող […] ...