20:15 06.11.2020
Գյումրիի ավիամոդելային խմբակը սկսել է անօդաչու թռչող սարքերի կառավարման արագացված դասընթացներ:Դրանք նախատեսված են 20-ից 35 տարեկանների համար։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները հասցնում են ծանոթանալ անօդաչու թռչող սարքերի տեսակներին, կառուցվածքին, դրանցից պաշտպանվելու կանոններին և ձեռք բերել կառավարելու հմտություններ: Արագացված դասընթացներին մասնակցելու և ռազմաճակատին օգնելու ցանկություն ամբողջ Հանրապետությունում հայտնել են մոտ 2000 կամավորներ:
Գյումրիի ավիամոդելային խմբակը սկսեց գործել 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո: 4 տարիների ընթացքում թռչող սարքերի մոդելավորում և կառավարում այստեղ սովորում էին միայն պատանիները: Հիմա արդեն խմբակի լսարանում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, ովքեր իրենց աշխատանքը ժամանակավորապես մի կողմ են թողել ու թռչող սարքերի կառավարում են սովորում։ Բանասերը, տնտեսագետն ու ուսուցիչը միասին հիմա ուսումնասիրում են թռչող սարքերի կառուցվածքը:
Առայժմ թռչող սարքերը վիրտուալ են կառավարում: Հատուկ համակարգչային ծրագիրը թույլ է տալիս որոշակի հմտություններ ձեռք բերել դաշտային նաև լեռնային պայմաններում թռչող սարքերը գործարկելու համար:
Արագացված դասընթացներ կազմակերպելու միտքը Գյումրիի ավիամոդելային խմբակում ծնվել է պատերազմի առաջին օրերին: Ընդամենը մի քանի օրում կամավորների թիվը մոտ 2000-ի է հասել, և դասընթացների անցկացումը Գյումրիի ավիամոդելային խմբակի սահմաններից դուրս է եկել:
«Դասընթացների անցկացման մասին հայտարարություն տարածեցինք: 1-2 օրվա ընթացքում 100 հոգի անդամագրվեց: Հետո մեր հայտարարությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարածեց ու դասընթացներին մասնակցել ցանկացողների թիվը հիմա 1800-ից ավելին է:Պատերազմում լայնորեն կիրառվում են ԱԹՍ-ներ և որոշեցինք մեր ուժերի չափով օգնենք նրանց, որոնք կամավորագրվել են: Գոնե օդային տագնապի ժամանակ կիմանան, թե ինչպես ճիշտ վարվել և ԱԹՍ-ի ձայնից հասկանալ, թե որ կողմից է մոտենում»,-shantnews-ին ասել է Գյումրիի ավիամոդելային խմբակի կամավոր Տարոն Ասատրյանը:
Դասընթացների մասնակիցների համար անօդաչու թռչող սարքերի տասնյակ ուսումնական մոդելներ են պատրաստել: Երբ գործնական պարապմունքների թույլտվություն ստանան, դրանք դաշտային պայմաններում կփորձարկեն: Խմբակի սաների նախագծած ու ստեղծած թռչող սարքերը նախատեսված են դաշտային պայմաններում 1-1,5 կմ թռիչք իրականացնելու համար: Ուսումնական մոդելները ռազմականի վերածել տեսականորեն հնարավոր է:
Գյումրիի ավիամոդելային խմբակը նաև դրամահավաք է սկսել: Գյումրիի խմբակը Հանրապետությունում միակն է և դրամահավաքի նպատակը գործունեության ընդլայնումն է: Լոռիում և Տավուշում ավիամոդելային խմբակներ բացելու նախնական պայմանավորվածություններ կան: Դրանք ռազմարդյունաբերությունում ինժեներական մտքի զարգացման , հետագայում նաև զինված ուժերում առանձին ստորաբաժանումների ստեղծման հիմք կարող են դառնալ:
21:00 19.07.2025
Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանիցՄուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...
20:50 19.07.2025
Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունըԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...
20:40 19.07.2025
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...
20:28 19.07.2025
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատելԶապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...
20:18 19.07.2025
Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններՄոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...
20:08 19.07.2025
Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհերՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...