5 երկրներում արձանագրվել են ջրաքիսների կորոնավիրուսով վարակվելու դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

5 երկրներում արձանագրվել են ջրաքիսների կորոնավիրուսով վարակվելու դեպքեր

17:32 07.11.2020

Ջրաքիսների նոր կորնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել Հոլանդիայում, Իսպանիայում,Իտալիայում և ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է ТАСС  -ը, հղում անելով ԱՀԿ-ին:

Փորձագետները նշում են, որ կորոնավիրուսը հիմնականում փոխանցվում է մարդուց մարդուն  սերտ շփման ճանապարհով: Սակայն արձանագրվել են մարդուց կենդանուն վիրուսի փոխանցման դեպքեր:Ինչպես հայտնում է ԱՀԿ-ն, ջրաքիսները կորոնավիրուսով վարակվել են մարդկանցից:  Նաև կենդանիների միջև է վիրուսը տարածվում  և սա վտանգ է ներկայացնում մարդկանց համար:

Նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Դանիայի բնակիչները մասսայաբար վարակվել են կորոնավիրուսով ջրաքիսներից: Հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ջրաքիսներից վարակվելու 214 դեպք: Դանիայում նախատեսում են ոչնչացնել 17 մլն ջրաքիսների, որոնց մոտ հայտնաբերվել է վիրուսի վտանգավոր շտամ և այն փոխանցվել է 12 մարդու:

Ավելի վաղ Դանիայի կառավարությունը հայտարարել էր Հյուսիսային Յուտլանդիան փակելու մասին , բնակիչներին արգելվել է լքել շրջանի տարածքը, որպեսզի հնարավոր լինի կանխել ջրաքիսների մոտ հայտնաբերված կորոնավիրուսի տարածումը:  Այսօրվանից Դանիայում փակվում են ռեստորանները, սրճարանները, փաբերը: Ինչպես նաև դադարեցվում է հանրային տրանսպորտի աշխատանքը: Իսկ նոյեմբերի 9-ից դպրոցների 5-8-րդ դասարանները և ԲՈԻՀ-երն անցնում են հեռավար ուսուցման:

ԱՀԿ-ն հաստատել է, որ ջրաքիսները կորոնավիրուսի նկատմամբ ընկալունակ են, ինչն այդ կենդանիներին վտանգավոր է դարձնում մարդկանց համար:

ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Կետրին Սմոլվուդը նշել է, որ ջրաքիսները կարող են դառնալ վիրուսի տարածողներ: Ջրաքիսների մոտ հայտնաբերված վիրուսը , որը փոխանցվում է մարդկանց, թուլացնում է օրգանիզմի  հակամարմին ձևավորելու  կարողությունը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

21:00 19.07.2025

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

Մուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

20:50 19.07.2025

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:40 19.07.2025

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

20:28 19.07.2025

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

Զապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

20:18 19.07.2025

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

20:08 19.07.2025

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...

BACK_TO_TOP