«Բոլորին հրավիրում ենք ՀՀ-ում ներդրումներ անելու». Ն.Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+28.09 oC

«Բոլորին հրավիրում ենք ՀՀ-ում ներդրումներ անելու». Ն.Փաշինյան

22:34 25.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանից՝ Կրասնոդարից, Ռոստովից, Ստավրոպոլից, Նովոռոսիյսկից և այլ քաղաքներից ժամանած հայազգի մի քանի տասնյակ գործարարների:

«Ուրախ եմ հանդիպելու և ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրության համար, հույս ունեմ, որ ձեր հետաքրքրությունն իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ: Կարծում եմ՝ կարիք չկա ներկայացնելու այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, քանի որ տեղյակ եմ, որ հետևել եք իրադարձություններին, ենթադրում եմ՝ ձեզնից ոմանք նույնիսկ հնարավոր է անմիջական մասնակցություն ունեցած լինեն դրանց: Ձեր այս ներկայացուցչական այցը վկայում է, որ հետաքրքրված եք նաև գործընթացի շարունակությամբ: Հիմա, երբ փոփոխությունները տեղի են ունեցել՝ կարևոր է, որ համատեղ ջանքեր գործադրենք դրանց դրական արդյունքները երաշխավորելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այսօր Հայաստանում ամենաակտիվ գործընթացը, որ տեղի է ունենում՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, ինչը պետք է հետագա զարգացումների համար անհրաժեշտ դաշտ ապահովի»,- ասել է վարչապետն ու հույս հայտնել, որ այդ գործընթացը կդառնա ապացույցն այն բանի, որ ՀՀ նոր իշխանությունները տրամադրված են Հայաստանում ապահովել օրինականություն և գործողությունների հավասար դաշտ բոլորի համար:

«Հույս ունենք, որ այս գործընթացի արդյունքում դեպի Հայաստան ներդրումներ կհոսեն: Մեր ընկալումը հետևյալն է, որ ներդրողները ստանան ռեալ շահույթ, օգուտներ և նրանց գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունն օգուտներ ստանա երկու հիմնական ուղղություններով՝ առաջինն աշխատատեղերի բացումն է, երկրորդը՝ պետական եկամուտների աճը: Ընտրվելով վարչապետ՝ հանդիպում եմ ունեցել գործարար շրջանակների հետ և ասել, որ նրանք այլևս ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորությունից, դրանք ՀՀ-ում այլևս չեն գործելու, ինչը ևս մեկ ազդակ է ու խթան, որպեսզի գործարար դաշտը բարելավվի»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանից մարդիկ հեռացել են ոչ միայն սոցիալական անարդարությունների բերումով, այլև այն պատճառով, որ հավասար հնարավորություններ չեն ստեղծվել բոլորի համար:

«Այսօր այդ խնդիրները քաղաքական մակարդակով վերացած են և մենք բոլորին, հատկապես մեր հայրենակիցներին հրավիրում ենք Հայաստանում ներդրումներ անելու, աշխատատեղեր բացելու և աշխատելու մեր հայրենիքը շենացնելու ուղղությամբ: Ընդ որում, սկզբունքային եմ համարում հենց ձեր կողմից արած շեշտադրումը, որ բավական է Հայաստանը դիտել որպես բարեգործություն անելու օբյեկտ: Մենք անկեղծ ենք մեր ցանկության մեջ, ուզում ենք, որ գաք՝ ներդրում անեք, որ շահույթներ ունենաք: Ամենակարևորը վստահությունն է, հույս ունեմ՝ վստահ եք, որ այն ինչ ասում եմ՝ այն է, ինչ կա իմ մտքում, այն է, ինչ կա իմ սրտում, իմ հոգում: Համոզված եմ, որ ձեր օգնությունը լինելու է, որովհետև մեր անկեղծ կոչին հետևել է անկեղծ արձագանք, որովհետև ի՞նչն է ստիպել ձեզ այսօր գալ այստեղ՝ ոչինչ, միայն օգնելու անկեղծ ցանկությունը և շնորհակալ եմ այդ ցանկության համար: Մենք ամեն ինչ կանենք, որ անկեղծ օգնելու այդ ցանկության մեջ ոչ մի հիասթափություն չապրեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գործարարներն ընդգծել են, որ հայրենիք են ժամանել կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնց ուղղությամբ կանցկացնեն քննարկումներ: Նրանք վստահություն են հայտնել, որ տարբեր, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների, առողջապահության և այլ ոլորտներում նախատեսվող ծրագրերի արդյունքում կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը և այդ ուղղությամբ կառավարության առաջիկա ծրագրերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսել

19:10 29.06.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները որևէ նշան չեն տեսել, որ Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղղված է միջուկային զենք ստեղծելուն, սակայն դրա մասին լիարժեք տեղեկատվություն չկա, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք չտեսանք դրան ուղղված ծրագիրը, բայց, միևնույն ժամանակ, իրանական իշխանությունները չէին պատասխանում որոշ շատ կարևոր հարցերի», – ասել […] ...

Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն

18:50 29.06.2025

Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ֆուտբոլի Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը: Սլովակիայում կայացած եզրափակչում անգլիացիները 3-2 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ21 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում` 92-րդ րոպեին, անգլիացիներից հաղթական գոլ է խփել ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ջոնաթան Ռոուն: ...

Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկին

18:40 29.06.2025

Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հիմնադիրներից մեկի՝ կազմակերպության ռազմական թևի շտաբի պետի վերացման մասին։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել և սպանել է ահաբեկիչ Հահամ Մոհամմեդ Իսա ալ-Իսային, որը ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկն է: Նա ահաբեկչական կազմակերպության ռազմական թևի շտաբի պետն էր», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունը […] ...

Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրա

18:20 29.06.2025

Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրա

Հրեա գաղութաբնակների մի խումբ հարձակվել է իսրայելցի զինվորների վրա Արևմտյան ափին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը՝ պաղեստինյան Քաֆր Մալիկ գյուղի մոտակայքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի խումբ վերաբնակիչներ՝ իսրայելցի քաղաքացիներ, շարժվել են դեպի տարածքի փակ ռազմական գոտի, որի կապակցությամբ դեպքի վայր են ուղարկվել զինվորականներ։ […] ...

Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան Պասկալին

17:58 29.06.2025

Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան Պասկալին

Կանադայում կայացած WBC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտում լեհ բռնցքամարտիկ Միխալ Չեշլյակը հաղթել է 42-ամյա կանադացի Ժան Պասկալին (37-8-1, 21 նոկաուտ): Չեշլյակը նոկաուտի է ենթարկել վետերան մրցակցին չորրորդ ռաունդում: Սա լեհ բռնցքամարտիկի 28-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, 22-ը` նոկաուտով, նա նաև երկու պարտություն ունի: Չեշլյակը ժամանակավոր գոտու համար պետք է մենամարտեր Յամիլ […] ...

Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:38 29.06.2025

Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Հունիսի 29-ին, ժամը 14:46-ին (Մոսկվայի ժամանակով 6:46) Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 223 կիլոմետր արևելք, օջախը՝ 52 կիլոմետր խորության վրա», – ասել […] ...

BACK_TO_TOP