23:30 25.06.2018
Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առնչվող հայտարարությամբ․
«25․06․2018թ․
Տարոն Մարգարյանի կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հիշեցնում է, որ 2013թ. համապատասխան հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին, որը ներկայացվում է ստորև:
Դատախազությունը իր 2013թ. մայիսի 22-ի պատասխանում նշել էր, որ «այս դիմումը ենթակա չէ քննարկման», «բովանդակային առումով այն հանցագործության կատարման մասին հաղորդման բնույթ չունի», քանի որ դրանում ընդամենը թվարկված է Տարոն Մարգարյանի հայտարարագրած անշարժ ու շարժական գույքը և «հիշատակված չի որևէ տեղեկություն գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու, գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով որևէ արարք կատարելու մասին»:
Այս պատասխանից երևում է, որ գլխավոր դատախազությունը, խախտելով օրենքի պահանջները, այդ հանցագործությունները կոծկող, հանցավոր անգործություն է դրսևորել:
Հայ Ազգային Կոնգրեսը հույս է հայտնում, որ փոփոխված իրավիճակում դատախազությունը ավելի լուրջ կվերաբերվի Կոնգրեսի կողմից ներկայացված փաստերին և այս անգամ կիրականացնի Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունները:
ՀԱԿ գրասենյակ
«ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ,
ՊԱՐՈՆ՝ Ա. Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ կուսակցություն
ՀԱՂՈՐԴՈՒՄ
Հանցագործության կատարման մասին
2005 թվականին Տարոն Անդրանիկի Մարգարյանը, որպես Ավանի վարչական շրջանի ղեկավար, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, նրա և նրա ընտանիքի անդամների վերջին մեկ տարվա եկամուտը կազմել էր ընդամենը 7 միլիոն 392 հազար 841 հազար դրամ:
2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ըստ ԿԸՀ ներկայացրած` սեփականության և եկամուտների մասին հայտարարագրի, վերջին մեկ տարում Տ. Մարգարյանի եկամուտները կազմել էին 64 միլիոն դրամ և 50 հազար դոլար։ Բացի այդ, ըստ նույն փաստաթղթի, Ավանի թաղապետը 80 միլիոն դրամի եկամուտ է ունեցել ոսկյա իրերի, թանկարժեք քարերի իրացումից, ներառյալ, ինչպես ինքն է նշել, նվիրատվություններ է ստացել դրամական ձևերով։ Այսինքն` թաղապետ աշխատելու տարիներին Տ. Մարգարյանի ունեցվածքը միլիոններով է աճել։
Որպես թաղապետ, Տարոն Մարգարյանի աշխատավարձը կազմել է 130 հազար դրամ։
2005 թվականին, 27-ամյա Տարոն Մարգարյանը` ըստ նույն փաստաթղթերի, 157,9 քմ մակերեսով բնակարան ուներ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքում։ Նույն փաստաթղթի համաձայն, Տ. Մարգարյանին էին պատկանում նաև Թումանյան փողոցի 22/20 շենքի 63, 64 և 65 բնակարանները։ Այսինքն` շենքի մի ամբողջ հարկ սեփականության իրավունքով Տ. Մարգարյանինն էր։
2007 թվականին ԿԸՀ ներկայացրած փաստաթղթի համաձայն, բոլոր այս սեփականությունները շարունակում էին պատկանել Ավանի թաղապետին։ Բայց այդ փաստաթղթից երևում է, որ երիտասարդ թաղապետը իր կարճատև պաշտոնավարման ընթացքում ոչ միայն հասցրել է բազմապատկել իր միլիոնները, այլ նաև` կրկնապատկել իր անշարժ գույքը։
Այսպես` Ավանի թաղապետը սեփականաշնորհել է Ավան համայնքի Բաբաջանյան փողոցում գտնվող մի հողակտոր, որտեղ երեք հարկանի դղյակ է կառուցում։ Ավանի թաղապետին են պատկանում նաև Արաբկիրի Վաղարշյան փողոցի վրա գտնվող` 820 քառակուսի մետր մի տարածք, «Ավան» առեւտրի կենտրոնը, Ավանի Աճառյան փողոցի վրա գտնվող` 3 հազար 729 քառակուսի մետր մի տարածք։ Տ. Մարգարյանը, ըստ իր կողմից ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, Ավան համայնքում ունի 3 ավտոտնակ, բայց ոչ մի մեքենա չունի։
Ամբողջ իր այս ունեցվածքը հայտարարագրելիս Մարգարյանը նշել է նաև, որ ժառանգության կարգով ստացված գույք չունի, ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտ չունի, նվիրատվության և օգնության կարգով ստացված գույք չունի և այլն։ Մի խոսքով, Ավանի թաղապետը, ըստ իր ներկայացրած փաստաթղթերի, ոչ մի կողմնակի եկամուտ չունի։
Ըստ 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության համար ներկայացված հայտարարագրի՝ Տարոնը մարգարյանը հայտարարագրել է միայն իր անունով սեփականությունը:
Այն է` հարյուր տասնհինգ մլն. դրամ, հիսուն հազար դոլար, հիսուն հազար եվրո, հիսուն տոկոս բաժնեմաս „Զեթ ընդ Զեթ” ընկերությունում, բնակարաններ Երևանում – Ավան, Սայաթ Նովա 8, բն. 7, մակերեսը` 137.9 քառ, մետր, Թումանյան փողոց – 63, 64, 65, 190.2 քառ. մետր, Ավան, Բաբաջանյան 77/7, տարածքը` 1578.3 քառ. մետր, տարածք Երեւանում, առևտրի կենտրոն 2/3, 761.24ք/մ, տարածք Երևանում, Ավան, Աճառյան 42, 3729.8 ք/մ, Շենք և շինություն, Ավան, Չարենցի թաղամաս, 44ք/մ, Թիվ 2 ամառանոցը Ջերմուկում, մակերեսը` 2.585ք/մ, հողամաս Դիլիջանում, Մաքսիմ Գորկի 3/1, 6365ք/մ, ավտոտնակ Ավան 8 շենքի բակում, ևս մեկ ավտոտնակ Ավան 18 շենքի բակում, ավտոմեքենա Մերսեդես S 450, 2007թ արտադրության, Ռեյնջ Ռովեր սուպեր չարչ, 2006թ. արտադրության, Մերսեդես Բենց G 500, 2002թ. արտադրության: Նաև ստանում է աշխատավարձ` ամեն ամիս 394.000 դրամի չափով:
Այս ամենի գնահատաումը ամենահամեստ հաշվարկներով գերազանցում է տաս միլիոն դոլարը: (Ավելացնենք որ Տարոն Մարգարյանի կնոջ ներկայացրած հայտարագրում առկա է հետևյալ գոյքը եւ միջոցները՝ Փամփուշտների գործարանում հիսուն տոկոս բաժնեմաս:
Արմավիր` վաթսուն հեկտար այգի, պահածոների գործարան, ստադիոնի մոտ՝ երկհարկանի շինանյութի խանութ, “Միլենա” տաքսի ծառայություն, Ավան առինջում` սուպերմարկետ, Ավանում մոտ վաթսուն կրպակ, «Բունար» գովազդային գործակալություն, որը Երևանում ունի հիսուն վահանակ, մետրոյի կայարաններում կրպակներ):
Ըստ այլ աղբյուրների, սա ամբողջական գույքը, ունեցվածքը և եկամտի աղբյուրները չեն, որոնք հայտարարագրվել են Տարոն Մարգարյանի կողմից:
ՀՀ Քրեական օրենսգիրքով քրեական պատասխանատվություն է սահմանված Հանցավոր ճանապարհով ստացվածեկամուտներն օրինականացնելու՝ փողերի լվացման համար:
Ներկայացնելով սույն հաղորդումը ենթադրյալ հանցագործության մասին, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ, 178-րդ, 179-րդ, 181-185-րդ հոդվածներով, խնդրվում է՝ պարզել Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում ներկայացված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երևույթների (“ատկատների” և այլն) կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացման հետ: ՀՀ Քրեական օրենսգիրք, 190-րդ հոդված «Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)»:
Հաղորդում ներկայացնող անձ՝
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Փոխնախագահ՝ Լևոն Զուրաբյան
Գործադիր քարտուղար՝ Սամվել Աբրահամյան»։
19:10 29.06.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսելԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները որևէ նշան չեն տեսել, որ Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղղված է միջուկային զենք ստեղծելուն, սակայն դրա մասին լիարժեք տեղեկատվություն չկա, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք չտեսանք դրան ուղղված ծրագիրը, բայց, միևնույն ժամանակ, իրանական իշխանությունները չէին պատասխանում որոշ շատ կարևոր հարցերի», – ասել […] ...
18:50 29.06.2025
Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոնՖուտբոլի Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը: Սլովակիայում կայացած եզրափակչում անգլիացիները 3-2 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ21 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում` 92-րդ րոպեին, անգլիացիներից հաղթական գոլ է խփել ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ջոնաթան Ռոուն: ...
18:40 29.06.2025
Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում արմատական ՀԱՄԱՍ շարժման հիմնադիրներից մեկի՝ կազմակերպության ռազմական թևի շտաբի պետի վերացման մասին։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել և սպանել է ահաբեկիչ Հահամ Մոհամմեդ Իսա ալ-Իսային, որը ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկն է: Նա ահաբեկչական կազմակերպության ռազմական թևի շտաբի պետն էր», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունը […] ...
18:20 29.06.2025
Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրաՀրեա գաղութաբնակների մի խումբ հարձակվել է իսրայելցի զինվորների վրա Արևմտյան ափին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը՝ պաղեստինյան Քաֆր Մալիկ գյուղի մոտակայքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի խումբ վերաբնակիչներ՝ իսրայելցի քաղաքացիներ, շարժվել են դեպի տարածքի փակ ռազմական գոտի, որի կապակցությամբ դեպքի վայր են ուղարկվել զինվորականներ։ […] ...
17:58 29.06.2025
Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան ՊասկալինԿանադայում կայացած WBC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտում լեհ բռնցքամարտիկ Միխալ Չեշլյակը հաղթել է 42-ամյա կանադացի Ժան Պասկալին (37-8-1, 21 նոկաուտ): Չեշլյակը նոկաուտի է ենթարկել վետերան մրցակցին չորրորդ ռաունդում: Սա լեհ բռնցքամարտիկի 28-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, 22-ը` նոկաուտով, նա նաև երկու պարտություն ունի: Չեշլյակը ժամանակավոր գոտու համար պետք է մենամարտեր Յամիլ […] ...
17:38 29.06.2025
Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիրակի օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Հունիսի 29-ին, ժամը 14:46-ին (Մոսկվայի ժամանակով 6:46) Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 223 կիլոմետր արևելք, օջախը՝ 52 կիլոմետր խորության վրա», – ասել […] ...