«Տարոն Մարգարյանի կամ մյուսների գործը չի մնա առանց քննության»․ Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

«Տարոն Մարգարյանի կամ մյուսների գործը չի մնա առանց քննության»․ Նիկոլ Փաշինյան

00:20 26.06.2018

«Երևան» հիմնադրամի հետ կապված հարուցված է քրեական գործ, այն ընթացքի մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ կասկած չունեմ, որ բոլոր հարցերը կքննվեն և գնահատական կստանան։ Այսօր էլի քաղաքացիական անհնազանդության ակցիա էր տեղի ունենում։ Տպավորություն է, որ ակցիայի կազմակերպիչները մտածում են, որ կառավարությունն այդ հարցով չի զբաղվել»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ գործերով զբաղվելը չի լինելու կանխավարկածային, այլ լինելու է փաստերի վրա հիմնված։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական հալածյալներ չպետք է լինեն։

«Ակցիաներ արեք այն ժամանակ, երբ կտեսնեք, որ կառավարությունն այլևս չի զբաղվում այդ հարցերով։ Մենք եկել ենք իշխանության, որ նորից գնանք փողոցներում կանգնե՞նք։ Ես էլի կոչ եմ անում դադարեցնել անհնազանդության գործողությունները։ Այսինքն որևէ մեկը մտածում է, որ Տարոն Մարգարյանի կամ մյուսների գործը մնալու է առանց քննությա՞ն։ Այդպես չի լինելու։ Մեր գործողությունները լինելու են փաստերի հիման վրա»,- նշել է վարչապետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

14:30 29.06.2025

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

Ուկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական ​​պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական ​​պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

14:26 29.06.2025

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

14:10 29.06.2025

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

14:00 29.06.2025

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

13:50 29.06.2025

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

13:30 29.06.2025

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

Վրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...

BACK_TO_TOP