15:32 13.11.2020
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի շնորհակալական ուղերձը դիվանագիտական ծառայության աշխատակիցներին․
«Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության սիրելի աշխատակիցներ
Մեր Հայրենիքը ծանրագույն փորձության շրջան է ապրում՝ հերոսական պայքար մղելով ոչ միայն արցախահայության կյանքի իրավունքի, այլև, առանց չափազանցության՝ ողջ հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի համար: Այդ պայքարը լի է Արցախի Պաշտպանության բանակի, կամավորականների և աշխարհազորայինների անօրինակ հերոսության, ինքնազոհության և Հայրենիքին անվերապահ նվիրվածության բազմաթիվ դրվագներով: Խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մեր ազատությունը, ինչպես նաև գլուխ եմ խոնարհում նահատակված հայ մարտիկների լուսավոր հիշատակի առջև: Այս անհավասար պայքարում իրենց կյանքը զոհածների հիշատակը ընդմիշտ կպահենք մեր սրտերում:
Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել տարբեր ոլորտներում իրենց մասնագիտական պարտքը կատարած մարդկանց աշխատանքը: Մասնավորապես՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ՝ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև կամավորներ՝ այս դաժան պայմաններում անմնացորդ նվիրվելու մեր աշխատանքներին՝ ուղղված միջազգային հանրությանը մեր արդար պայքարի մասին իրազեկելուն, հակահայկական քարոզչությանը դիմակայելուն, Արցախի ժողովրդին միջազգային հանրության աջակցությունը մոբիլիզացնելուն:
Մեր աշխատակիցները պայքարել են ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլ նաև՝ ռազմի դաշտում: Ի մեծ ափսոսանք մեր, առաջնագծում զոհվել է Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը, ով թշնամու ագրեսիայի հենց առաջին օրերից որպես կամավորական մասնակցել է պատերազմին: Արցախի համար այդ ծանր պահին իրեն ամբողջությամբ Հայրենիքին ծառայելուն է նվիրել Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Արսեն Պարսամյանը, և նրա սիրտը չդիմացավ: Օրհնյալ լինի նրանց հիշատակը: Մարտերի ընթացքում ծանր վիրավորում է ստացել պետական արարողակարգի ծառայության աշխատակից Սամվել Սարյանը. նրան մաղթում ենք շուտափույթ ապաքինում և վերադարձ դիվանագիտական ծառայության շարքեր։
Մեր ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի օրերին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստել և տարածել է տասնյակ հայտարարություններ ու մեկնաբանություններ, որոնցում հանգամանորեն ներկայացված էին Արցախի Հանրապետության դիրքորոշումը զինված ագրեսիայի վերաբերյալ և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: Հայտարարությունների մեծ մասը՝ որպես պաշտոնական փաստաթղթեր տարածվել են այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը և այլն:
Արցախի տեղեկատվական շտաբի հետ համատեղ մեր աշխատակիցների կողմից հսկայական աշխատանք է իրականացվել՝ տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով Արցախ ժամանած օտարերկրյա լրագրողներին աջակցելու ուղղությամբ: Օտարերկրյա և հայկական ԶԼՄ-ներին հարյուրավոր հարցազրույցներ են տրվել: Բացի իր հիմնական գործառույթներից, արտաքին գործերի նախարարությունն աջակցում էր նաև այլ կառույցների, մասնավորապես՝ օգնում էր հանրապետության Ազգային ժողովին պահպանել միջազգային կապերը, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ զեկույցները տարածելու միջազգային կազմակերպություններում, Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովին և այլ պետական ինստիտուտների:
Ամբողջ աշխարհի հայկական կառույցների և Սփյուռքի առանձին ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա մեր բարի և հավատարիմ բարեկամների աջակցությամբ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությանը հաջողվել է հասնել մի քանի տասնյակ երկրների օրենսդիր մարմինների և քաղաքների քաղաքային խորհուրդների կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան դատապարտող, Արցախի Հանրապետության անկախությանը և նրա բնակիչների անկապտելի իրավունքներին սատարող բանաձևերի ընդունմանը:
Եվս մեկ անգամ ուզում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել մեր արհեստավարժ թիմին, որը պատերազմի ծանրագույն պայմաններում բառացիորեն շուրջօրյա ռեժիմով կատարել է իր քաղաքացիական և ծառայողական պարտքը՝ անելով հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախի ձայնը լսելի լինի միջազգային ասպարեզում: Անկասկած, մեր աշխատանքում անգնահատելի օգնություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները, հայկական Սփյուռքը, ինչպես նաև Արցախի օտարերկրացի բարեկամները:
Համոզված եմ, որ նոր և բարդ պայմաններում Արցախի դիվանագիտական ծառայությունը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ միջազգային ասպարեզում մեր ժողովրդի կենսական շահերը պաշտպանելու և առաջ մղելու, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և միջազգային ճանաչման համար պայքարելու նպատակով»:
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...
22:48 18.08.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...
22:44 18.08.2025
Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...
22:38 18.08.2025
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվOգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...