19:46 13.11.2020
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցվել են»,- ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարդասիրական հիմնախնդիրների լուծմանն ուղղված խորհրդակցությանը ՌԴ նախագահը նշել է, որ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի կողմից նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը «հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը և կայունացնել իրավիճակը»:
«Հուսով եմ, որ մենք արդեն չենք օգտագործի «հակամարտություն» բառակապակցությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նկարագրելիս։ Դրանցից մեկը, իհարկե, շատ արդիական է»,- ասել է Պուտինը՝ անդրադառնալով հումանիտար խնդիրներին:
Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ կլինի ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության լրացուցիչ օգնություն։
«Եթե անհրաժեշտ է քաղաքացիական բնակչությանը լրացուցիչ օգնություն, և ես տեսնում եմ, որ դրա անհրաժեշտությունը կլինի, ապա արտակարգ իրավիճակների նախարարությունը անմիջապես արձագանքելու է»,- նշել է ՌԴ նախագահը։
«Ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը, ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում, գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազար մարդ, փախստականների թիվն, ըստ տարբեր աղբյուրների, կազմում է տասնյակ հազարներ, ոչնչացվել են «մշակութային շատ կառույցներ, վայրեր» և քաղաքացիական ենթակառուցվածքներ»,- ընդգծել է նախագահը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին․ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման կենտրոնի կազմում ներգրավվելու են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության, արտաքին գործերի նախարարության, Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներ, իսկ կազմակերպչական հարցերը դրվում են պաշտպանության նախարարության վրա:
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...
22:48 18.08.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...
22:44 18.08.2025
Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...
22:38 18.08.2025
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվOգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...