14:45 14.11.2020
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին մշտապես կապի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց ուշադրությունն է հրավիրում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելիք տարածքներում կան բազմաթիվ կրոնական և քաղաքակրթական կարևոր նշանակության կառույցներ, հուշարձաններ, արվեստի տարբեր նմուշներ, հնավայրեր, որոնց պահպանությունը վտանգված է։ Հաշվի առնելով նախկինում Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգություն համարվող արժեքների միտումնավոր ոչնչացման (արդեն առկա են վանդալիզմի ապացույցներ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պարագայում) միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում ստանձնած պարտավորությունները խախտելու դեպքերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է միջազգային կառույցներին՝ պահանջելով հավատարիմ մնալ ստանձնած առաքելությանը, ձեռնարկել գործուն և վճռական քայլեր՝ կանխելով ու դատապարտելով ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները»։
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...
21:30 01.07.2025
ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումըՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...
21:18 01.07.2025
ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցըԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
21:05 01.07.2025
Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղելՀայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...
20:58 01.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունը դադարեցնելու համար։ Ֆլորիդա նահանգում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով հուլիսի 7-ին Վաշինգտոնում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ հանդիպում անցկացնելու ծրագրերը, ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահեցրել է, որ այդ բանակցություններում վճռականորեն կխոսի Գազայում գործողությունը դադարեցնելու օգտին։ «Ես շատ վճռական […] ...