ԱՄՆ Պետդեպը Ադրբեջանը ճանաչել է որպես ահաբեկչական երկիր. ՌԴ նախագահի խորհրդական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

ԱՄՆ Պետդեպը Ադրբեջանը ճանաչել է որպես ահաբեկչական երկիր. ՌԴ նախագահի խորհրդական

16:46 17.01.2018

ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանը որակել է որպես ահաբեկչության աջակից, ազգային փոքրամասնությունների և քաղաքացիների անվտանգությանը սպառնացող երկիր, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի կայունության համար։ Ադրբեջանում այդ քայլն անվանել են որպես Իսրայելի դեմ իրենց հայտարարությունների պատասխան, մինչդեռ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ, վտարանդի գործիչները ամերիկյան այս նախաձեռնությունը բարձր են գնահատել՝ համարելով, որ այդկերպ հնարավոր կլինի ճնշում գործադրել Բաքվի վրա և ստիպել դադարեցնել թալիշների, թաթերի, լեզգիների և մյուս բնիկ ժողովուրդների նկատմամբ հալածանքները:

Ռուսաստանի նախագահին կից միջազգային հարցերի խորհրդի անդամ, նախագահի խորհրդական, ՌԴ թալիշական սփյուռքի ղեկավար Իսմայիլ Շաբանովն այս թեմայի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին:

«Մեկ ամիս առաջ Ադրբեջանում առևանգեցին ու ձերբակալեցին թալիշ լրագրող, բլոգեր Մատլաբ Դադաշևին այն պատճառով, որ նա թալիշական դրոշը լուսանկարել և հրապարակել էր իր ինտերնետային էջում: Նրան ադրբեջանական բանտում շարունակ տանջանքների են ենթարկում:

Դադաշևին աջակցելու համար մեզ զանգում են ամբողջ աշխարհի իրավապաշտպան կազմակերպությունները, քաղաքական ու հասարակական գործիչներ: Ես կարծում էի, որ նրանց զորակցելու խոսքերն այդպես էլ խոսքեր կմնան, բայց չէի կարող պատկերացնել, որ ԱՄՆ-ն ոչ միայն մեզ զորակցության խոսքեր կասեր, այլև Ադրբեջանը կհայտարարեր ահաբեկչությանն աջակցող երկիր: Ես հաճելիորեն զարմացած եմ»,– մասնավորապես նշեց Շաբանովը՝ շեշտելով, որ ժամանակակից աշխարհում չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ ավազակային իշխանություն զենքի, նավթադոլարների ու կաշառքի շնորհիվ ոչ միայն երկիր կառավարի, այլև ոչնչացնի բնիկ ժողովուրդներին: Դա ոչ ոքի թույլատրված չէ:

«Ավազակների մի քանի ընտանիք պատանդի կարգավիճակում է պահում մի քանի ժողովուրդների, ստորացնում է, տանջում, ձերբակալում ու սպանում է: Նրանց պետք է կանգնեցնել»,– SHANTNEWS-ին տված հարցազրույցի վերջում ասաց ռուսաստանցի թալիշ գործիչը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP