Նևադայի ամենամեծ շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Նևադայի ամենամեծ շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը

12:12 18.11.2020

Նևադայի ամենամեծ՝ Քլարք շրջանի Հանձնակատարների խորհուրդն ընդունել է հռչակագիր, որով ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման, ազատության ու անկախության իրավունքը, հաղորդում է «Ասպարեզը»:

Քլարք շրջանն ունի 2,3 մլն բնակիչ, որտեղ ապրում է շուրջ 20 հազարանոց հայկական համայնք։ Համայնքի ներկայացուցիչների շարքում եղել են նաև մի շարք անվանի ամերիկահայեր, այդ թվում՝ Քըրք Քրքորյանը, Անդրե Աղասին և այլոք։

Հանձնակատարներ Մայքլ Նաֆթը և Ջասթին Ջոնսը հանդես են եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Արցախի` ճանաչելով հայերին պատուհասած մարդասիրական ճգնաժամն ու ներկայացնելով ընդունված հռչակագիրը։

Հռչակագիրը ներկայացվել է Լաս Վեգասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ադրուշան Էնդի Արմենյանին և Նևադայի Հայ դատի գրասենյակի համանախագահ Լենա Հովհաննեսյանին։ Վերջիններս շնորհակալություն են հայտնել Հանձնակատարների խորհրդին Արցախի բնակչությանը հասկանալու ջանքերի և նրանց ինքնորոշման իրավունքի հանդեպ հավատի համար։

Հռչակագրի ներկայացմանը ներկա են գտնվել նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը, Վաշինգտոնում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև Լաս Վեգասի հայկական եկեղեցիների և կազմակերպությունների ներկայացուցիչները։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ կորոնավիրուսի պատճառով կառավարության շենքում մարդկանց քանակը սահմանափակ է եղել, ուստի ակտիվիստները և աջակիցները հավաքվել են դրսում՝ ողջունելու ընդունված հռչակագիրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին․ Փաշինյան

18:27 18.08.2025

Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել: Այդ գործում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերակատարումը: Այդ մասին ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին»,- ասել է Փաշինյանը: ...

Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ

18:20 18.08.2025

Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ

Օգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջ

18:11 18.08.2025

Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջ

Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պետք է խաղալ միայն «հաղթելու համար»։ «Խաղա՛ հաղթելու համար, կամ ընդհանրապես մի՛ խաղա՛», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Թրամփը նաև ասել է, որ վեց ամսվա ընթացքում լուծել է վեց հակամարտություն։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

18:00 18.08.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։ ...

Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել է

17:50 18.08.2025

Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 5-ին` ժամը 7.47-ին, ՆԳ նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի իր ավտոմեքենայի հայելիները և թողել տելեգրամյան ալիքի հասցե։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տուժողին պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Եվ սա […] ...

Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջ

17:37 18.08.2025

Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջ

Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...

BACK_TO_TOP