13:00 19.11.2020
ԱԺ-ում այսօր միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ արտահերթ նիստ է տեղի ունեցել: Ընդդիմությունը ներկա չի գտնվել, իսկ օրակարգում եղել է երկու հարց։ Երկրորդ ընթերցմամբ նախ քննարկվել է «Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագիրը երկարաձգելու մասին հարցը: Ըստ կառավարության՝ այն մինչև նոյեմբերի 30-ը չվավերացնելու դեպքում Հայաստանն ավելի քան 16 մլն եվրոյի տույժ պետք է վճարի: Սրանով է պայմանավորել հարցի հրատապությունը:
Երկրորդ նախագիծը վերաբերել է «Զինվորական ծառայության» մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, որի հեղինակ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ նպատակը գերության մեջ հայտնված զինծառայողի պաշտոնային դրույքաչափերը պահպանելն է, այսինքն՝ այդ ընթացքում պայմանագրային զինծառայողի ընտանիքը չի զրկվի եկամտից: Պատգամավորները հետաքրքրվել են գերության մեջ գտնվող զինծառայողների թվով ու կազմով, սակայն ինչպես նախագծի հեղինակը, այնպես էլ ՊՆ տեղակալը չեն ներկայացրել դրանք: Երկու նախագծերն էլ ընդունվել են։ Նիստի ավարտից երեք ժամ անց տեղի կունենա օրինագծի երկրորդ ընթերցումը:
16:29 18.08.2025
Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է պրոֆեսիոնալ առաջին մենամարտումԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշանավորել է հաղթանակով։ Հովհաննիսյանն ԱՄՆ-ի Փլանթ Սիթի քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 6-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Քենեթ Սենեին (ԱՄՆ, 4-3)։ 27-ամյա հայ բռնցքամարտիկը 43 մենամարտ է անցկացրել սիրողական բռնցքամարտում։ Նա Հայաստանի հավաքականում վերջին մեդալը նվաճել է հունիսին` դառնալով Վրաստանի Բաթում քաղաքում […] ...
16:20 18.08.2025
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերում են Սիսիան-Քաջարան […] ...
16:13 18.08.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.56 մ (17.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.735 մլն.մ³, […] ...
16:04 18.08.2025
ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար․ հայտարարությունՀՖՖ-ն հորդորում է սև շուկայից Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմս չգնել։ «Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեծ արձագանք ստացավ: Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել […] ...
15:55 18.08.2025
Ներկայացվել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Հովտային և նախալեռնային շրջաններում կատարվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաք։ Շարունակվել է խոտաբույսերի աճը և ծխախոտի տերևների չորացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական սնուցող ոռոգման աշխատանքներ։ Առանձին լեռնային շրջաններում […] ...
15:47 18.08.2025
490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել էՕգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...