Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսով է հանդես եկել, անդրադարձել իր հրաժարականին և այլ հարցերի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսով է հանդես եկել, անդրադարձել իր հրաժարականին և այլ հարցերի

18:10 19.11.2020

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսով է հանդես եկել և անդրադարձել իր հրաժարականին, իր կարծիքով՝ պատերազմում կրած պարտության պատճառներին և այլ հարցերի: Նրա խոսքերով՝ բանակից զորացրվելու իր որոշումը վաղուց է եղել, պարզապես հաշվի առնելով, որ դա պատերազմի ժամանակ կարող է վնաս հասցնել ԶՈՒ-ին, այն չի իրագործել՝ սպասելով պատերազմի ավարտին: Իսկ վերջնականապես որոշել է այն կյանքի կոչել վարչապետի՝ օրեր առաջ կատարած աղմկահարույց գրառումից հետո: Ինչ վերաբերում է պատերազմի արդյունքներին, Մովսես Հակոբյանի գնահատմամբ՝ պարտությունը կործանում չէ, դա նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է, պետք է ճիշտ հետևություններ անել: Այս համատեքստում նա քննադատության է ենթարկել կազմ զորահավաքային աշխատանքները, ինչպես նաև սպառազինության, զինտեխնիկայի ձեռքբերման պլանը:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մովսես Հակոբյանի հայտարարություններին.

«Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:
Իսկ թե վարչապետի վերաբերյալ նրա հրապարակած փաստերը որքանով են հիմնավոր, բերեմ ընդամենը մեկ օրինակ:
Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված են վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին մամուլի հաղորդագրությունները: Վերջիններս տարածվել են նաև ԶԼՄ-ներին:
Ստորև ներկայացնում եմ հաղորդագրությունների հղումները.
Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքները ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները, և դրանք պետք է հատիկ-հատիկ պարզաբանվեն և գնահատականի արժանանան:
Լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ և ըստ պատեհության կանդրադառնա դրանց: Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաև վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է պրոֆեսիոնալ առաջին մենամարտում

16:29 18.08.2025

Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է պրոֆեսիոնալ առաջին մենամարտում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշանավորել է հաղթանակով։ Հովհաննիսյանն ԱՄՆ-ի Փլանթ Սիթի քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 6-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Քենեթ Սենեին (ԱՄՆ, 4-3)։ 27-ամյա հայ բռնցքամարտիկը 43 մենամարտ է անցկացրել սիրողական բռնցքամարտում։ Նա Հայաստանի հավաքականում վերջին մեդալը նվաճել է հունիսին` դառնալով Վրաստանի Բաթում քաղաքում […] ...

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

16:20 18.08.2025

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերում են Սիսիան-Քաջարան […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ը

16:13 18.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.56 մ (17.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.735 մլն.մ³, […] ...

ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար․ հայտարարություն

16:04 18.08.2025

ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար․ հայտարարություն

ՀՖՖ-ն հորդորում է սև շուկայից Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմս չգնել։ «Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեծ արձագանք ստացավ: Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել […] ...

Ներկայացվել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:55 18.08.2025

Ներկայացվել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ ​Հովտային և նախալեռնային շրջաններում կատարվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաք։ Շարունակվել է խոտաբույսերի աճը և ծխախոտի տերևների չորացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական սնուցող ոռոգման աշխատանքներ։ ​ Առանձին լեռնային շրջաններում […] ...

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

15:47 18.08.2025

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

Օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...

BACK_TO_TOP