Լավրովը մեկնաբանել Է Պետդեպարտամենտի արձագանքը՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի մասնակցության հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Լավրովը մեկնաբանել Է Պետդեպարտամենտի արձագանքը՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի մասնակցության հետ

20:26 19.11.2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի արձագանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ:

«Նախ, ես չեմ կարծում, որ դա (Ղարաբաղի հարցը) լուծվել է առանց ԱՄՆ մասնակցության, քանի որ, իհարկե, Ռուսաստանի, ԱՄՆ- ի և Ֆրանսիայի դիրքորոշումը, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրից առաջ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս արտահայտվել է և՛ նախագահների մակարդակով, և՛ նախարարների մակարդակով, և՛ համանախագահ երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով, այդ դիրքորոշումը հօգուտ արյունահեղության անհապաղ դադարեցման և հրադադարի վերահսկողության մեխանիզմի մշակման, այնուամենայնիվ, քաղաքականապես, հոգեբանորեն ազդել է իրավիճակի վրա»,-պատասխանել է Լավրովը RT-ի թղթակցին:

Նա նաև հավելել է, որ արևմտյան երկրներն ազդեցություն ունեն տարածաշրջանի երկրների վրա։

«Եվ ով ինչպես էլ վերաբերվի մեր արևմտյան գործընկերներին, բայց, այնուամենայնիվ, նրանք ազդեցություն ունեն տարածաշրջանի երկրների վրա։ Այդ պատճառով այդ կոչերը, այնուամենայնիվ, թեև նյութական ձևակերպումներ չունեին այդ շրջանում, բայց դրանք կարևոր քաղաքական դեր խաղացին պայմաններ ստեղծելու համար, որպեսզի, ի վերջո, անձամբ Պուտինի տիտանական ջանքերի շնորհիվ, համաձայնեցված պայմանավորվածությունը աշխատի։ Եվ այն աշխատում է», – ասել է Լավրովը։

Ընդ որում, նա հավելել է, որ «ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ շփումներում, ինչպես նաև նախագահ Մակրոնի և նախագահ Պուտինի շփումներում Լեռնային Ղարաբաղի թեմայով վերջին օրերին ակնհայտորեն նկատվում է նման խոցված ինքնասիրությունը»:

Լավրովի խոսքերով ՝ «դա տխուր է»։

«Մի իրավիճակում, երբ խոսքը բառացիորեն րոպեների մասին էր, որոնցից յուրաքանչյուրը գին ուներ մարդկային կյանքերի տեսքով, զանգահարել Վաշինգտոն, Փարիզ, պայմանավորվել այն մասին, թե արդյոք նրանք կաջակցեն այս կամ այն ձևակերպումներին․․. Դե, գիտեք, նման պահանջներ առաջ քաշելը, ես կարծում եմ, ուղղակի կոռեկտ չէ և էթիկական չէ պարզ մարդկային բարոյականության տեսանկյունից»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է պրոֆեսիոնալ առաջին մենամարտում

16:29 18.08.2025

Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է պրոֆեսիոնալ առաջին մենամարտում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշանավորել է հաղթանակով։ Հովհաննիսյանն ԱՄՆ-ի Փլանթ Սիթի քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 6-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Քենեթ Սենեին (ԱՄՆ, 4-3)։ 27-ամյա հայ բռնցքամարտիկը 43 մենամարտ է անցկացրել սիրողական բռնցքամարտում։ Նա Հայաստանի հավաքականում վերջին մեդալը նվաճել է հունիսին` դառնալով Վրաստանի Բաթում քաղաքում […] ...

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

16:20 18.08.2025

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերում են Սիսիան-Քաջարան […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ը

16:13 18.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.56 մ (17.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.735 մլն.մ³, […] ...

ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար․ հայտարարություն

16:04 18.08.2025

ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար․ հայտարարություն

ՀՖՖ-ն հորդորում է սև շուկայից Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմս չգնել։ «Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեծ արձագանք ստացավ: Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել […] ...

Ներկայացվել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:55 18.08.2025

Ներկայացվել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ ​Հովտային և նախալեռնային շրջաններում կատարվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաք։ Շարունակվել է խոտաբույսերի աճը և ծխախոտի տերևների չորացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական սնուցող ոռոգման աշխատանքներ։ ​ Առանձին լեռնային շրջաններում […] ...

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

15:47 18.08.2025

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

Օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...

BACK_TO_TOP