Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+27.09 oC

Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

12:07 21.11.2020

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:

Պաշտպանը դեսպանին է ներկայացրել սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, նրանց դաժանություններն ու խոշտանգումները, ինչպես նաև այն համակարգված հայատյացությունը, որ Ադրբեջանում ունի պետական աջակցություն:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները: Արման Թաթոյանը դեսպան Կոպիրկինին ներկայացրել է նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, երբ փակ սահմանների, թռիչքների բացակայության պայմաններում հնարավոր եղավ միավորել հայ ընտանիքներ, երեխաներին վերադարձնել ծնողներին, աջակցել առողջական բարդ խնդիրների համար բուժման մեկնելու հարցում, արձանագրել հաջողված ու բացառիկ այլ դեպքեր:

Ռուսաստանի Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ բարձր մակարդակի հարաբերությունների շնորհիվ Մոսկվայում իրականացվել է ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների համատեղ ընդունելություն՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված էր ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանն ու դրանից հետո այն դարձավ միջազգային լավագույն փորձ, որ հիմա օրինակ է բերվում միջազգային հարթակներում:
ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընգծել այն շարունակելու անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վերսկսել բանակցությունները, երբ Գազայում վերանա սովը

09:20 01.08.2025

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վերսկսել բանակցությունները, երբ Գազայում վերանա սովը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է վերսկսել հրադադարի բանակցությունները Իսրայելի հետ, հենց որ ավարտվեն մարդասիրական ճգնաժամը և սովը Գազայի հատվածում, ասվում է արմատական կազմակերպության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Շարժումը վերահաստատում է իր պատրաստակամությունը անհապաղ վերսկսել բանակցությունները, հենց որ օգնությունը հասնի կարիքավորներին, և Գազայում մարդասիրական ճգնաժամն ու սովը ավարտվեն», – ընդգծվում է տեքստում։ ՀԱՄԱՍ-ը կարծում է, […] ...

Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը Իրանի փոխհատուցման պահանջները աբսուրդ է համարում

09:09 01.08.2025

Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը Իրանի փոխհատուցման պահանջները աբսուրդ է համարում

Ամերիկյան վարչակազմը աբսուրդ է համարում Թեհրանի այն հայտարարությունները, որ Վաշինգտոնը պետք է փոխհատուցի Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածների պատճառած վնասը՝ բանակցային գործընթացը վերսկսելու համար։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Փիգոթը։ «ԱՄՆ-ի կողմից իրանական ռեժիմին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու ցանկացած պահանջ ծիծաղելի է, աբսուրդ։ Եթե իրանական ռեժիմը […] ...

Չինաստանը կարող է հիպերձայնային հրթիռներ ցուցադրել Պեկինի շքերթի ժամանակ

09:00 01.08.2025

Չինաստանը կարող է հիպերձայնային հրթիռներ ցուցադրել Պեկինի շքերթի ժամանակ

Չինական բանակը կարող է Պեկինում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ ներկայացնել հիպերձայնային հրթիռներ և նոր անօդաչու թռչող սարքեր, հայտնել է չինացի ռազմական փորձագետ Սոնգ Չժոնպինը։ Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում կանցկացնի ռազմական շքերթ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Հուսով եմ տեսնել ոչ միայն արդեն դեբյուտ արած J-35A կործանիչը, այլև նոր տեսակի զենքեր, ինչպիսիք […] ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստ

08:50 01.08.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կքննարկի Ուկրաինայի հարցը՝ համաձայն կազմակերպության նախնական ծրագրի։ Հանդիպումը, որի թեման է «խաղաղության և անվտանգության պահպանումը Ուկրաինայում», նախատեսված է սկսել տեղական ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին): Հանդիպումը կազմակերպվել է Կիևի խնդրանքով: ...

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

08:30 01.08.2025

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

BACK_TO_TOP