14:58 23.11.2020
Շիրակի մարզից Արցախ է վերադարձել 123 փախստական: Նրանց հերթական խումբը Գյումրիի կենտրոնական հրապարակից Ստեփանակերտ է ուղևորվել այսօր: Շիրակի մարզպետարանը հաշվառել է բոլոր վերադառնալ ցանկացողներին և նրանց համար կազմակերպվում են անվճար ուղևորափոխադրումներ:
Այսօր Արցախ են վերադարձել Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի և անգամ Հադրութի շրջանների բնակիչները: Ում տները կանգուն են, վերադառնում են ամեն ինչ նորից սկսելու, իսկ թշնամու վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի բնակիչները ժամանակավոր օթևանելու են Արցախի մայրաքաղաքում, մի օր իրենց տները վերադառնալու հույսով:
Վաղ առավոտյան Գյումրիի կենտրոնական հրապարակում արցախցիներն էին հավաքվել: Տուն վերադարձի տրամադրություններով պայմանավորված՝ իրարանցում էր: Ստուգում էին՝ ամեն ինչ վերցրել են, թե ոչ, ճամպրուկներն արդյոք կտեղավորվեն ավտոբուսում: 2 ամիս է՝ Գյումրիում էին ապրում: Հիմա ճամպրուկները կապել են, տուն են շտապում: Արցախ վերադարձողների մեծ մասը ստեփանակերտցիներն են: Արցախի մայրաքաղաքը վերադարձել է խաղաղ կյանքին:
Հողը պաշտպանելու են ապրելով ու շենացնելով: Սա է արցախցիների համոզմունքը: Հայաստանում գտնվելու առաջին օրից սպասում էին Արցախ վերադառնալուն: Շատերի տները կանգուն են: Բացի Ստեփանակերտից, Գյումրիից այսօր տուն էին վերադառնում Ասկերանի ու Մարտակերտի շրջանների բնակիչները:
Մայիլյանների ընտանիքը Հադրութի շրջանի Այգեստան գյուղից է, այնտեղ վերադառնալ չեն կարող: Հադրութի շրջանը թշնամու վերահսկողության տակ է: Ասում են՝ արցախցին պետք է իր հողում ապրի: Ժամանակավոր ապրելու են Ստեփանակերտում, բայց Հադրութ վերադառնալու համոզմունքով:
«Հադրութի Այգեստան գյուղից ենք: Գնում ենք Ստեփանակերտ: Այնտեղ կմնանք, տուն կգտնենք, մինչև մեր Հադրութն էլ ազատեն ու վերադառնանք մեր տուն: Եթե անգամ մեր տունը կանգուն էլ չէ, ոչինչ, միայն թե մեր հողում, իմ տանը ապրեմ»,- SHANTNEWS-ին ասել է Սպարտակ Մայիլյանը:
Այսօր փախստականների երկրորդ խումբը Գյումրիից վերադարձավ Արցախ: Մի քանի օր առաջ 65, իսկ այսօր 58 արցախցի է տուն վերադարձել: Շիրակի մարզ տեղափոխված Արցախի շատ քաղաքացիներ կան: Մարզպետարանը հաշվառել է նրանց, որոնք վերադառնալու տեղ և ցանկություն ունեն: Ցուցակագրվածների թվից է կախված Գյումրի-Ստեփանակերտ ուղևորափոխադրումների պարբերականությունը:
«Կան մարդիկ, որոնք ցանկություն ունեն այսօր վերադառնալ Արցախ: Կան մարդիկ, որ 3 օր հետո են ուզում գնալ, կան այնպիսիք էլ, որ մեկ շաբաթից են գնալու: Մենք պատրաստ ենք բոլորին ուղեկցել իրենց բնակավայրեր: Կազմվել է ցուցակ-ցանկ, մարզպետի կողմից գրությամբ վավերացված է, հաստատվել ու կնքվել է: Տվյալները հայտնում ենք տարածքային կառավարման նախարարություն: Շարժվելուց արդեն գիտեն, որ այս պետհամարանիշով մեքենան պետք է հասնի մինչև Ստեփանակերտ: Ուղեկցում են ռուսական խաղաղապահները: Առանց խնդրի, նախորդ անգամ մեր տրանսպորտային միջոցները հասել են Ստեփանակերտ»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
Գորիս-Բերձոր ճանապարհով ապահովված է նաև արցախցիների անվտանգ տեղափոխությունը: Տրանսպորտային միջոցների և տեղափոխվող քաղաքացիների տեղեկությունները փոխանցվում են տարածքային կառավարման նախարարություն և ռուս խաղաղապահ զորքերին:
Գյումրիից Ստեփանակերտ ուղևորափոխադրումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կլինեն վերադառնալու ցանկություն ունեցող արցախցիներ: Մինչ օրս Հայաստանից Արցախ է վերադարձել 25 հազարից ավելի արցախցի:
21:00 19.07.2025
Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանիցՄուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...
20:50 19.07.2025
Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունըԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...
20:40 19.07.2025
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...
20:28 19.07.2025
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատելԶապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...
20:18 19.07.2025
Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններՄոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...
20:08 19.07.2025
Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհերՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...