21:09 29.11.2020
Մաքս Պլանկի ծերացման կենսաբանության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մուտացիայի ենթարկված սեստրին սպիտակուցը կարող է ազդել կյանքի տևողության վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են phys.org պորտալում:
Հայտնի է, որ սննդային սահմանափակումները մեծացնում են շատ կենդանիների կյանքի տևողությունը և կարող են բարելավել մարդու առողջությունը: Միևնույն ժամանակ, սննդի որոշակի բաղադրիչների, հատկապես որոշ սպիտակուցների և ամինաթթուների օգտագործման սահմանափակումն օրգանիզմի արձագանքի համար ավելի կարևոր է, քան կալորիաների ընդհանուր նվազեցումը:
Այս ազդեցության հիմքում ընկած մոլեկուլային մեխանիզմները դեռ անհասկանալի են, և մասնագետները թեստեր են անցկացրել մրգերի ճանճերի վրա՝ երևույթը բացահայտելու համար:
«Ճանճերի հետ կատարված փորձարկման արդյունքները ցույց են տալիս, որ սեստրինը նոր հավանական միջոց է ծերացման դեմ», – ասել է հետազոտական թիմի ղեկավար Լինդա Փարթրիջը:
Նրա խոսքով ՝ գիտնականները կարողացել են ցույց տալ, որ սեստրին սպիտակուցը կապում է որոշակի ամինաթթուներ, և երբ այդ կապը ճնշվում է, ճանճերն ավելի երկար են ապրում:
Մուտացված սեստրինը, չկարողանալով կապել ամինաթթուները, կանգնեցրել է նույնիսկ սպիտակուցներով հարուստ սննդակարգով ճանճերի ծերացումը, թեպետ այդ սննդակարգը պետք է արագացներ ծերացման գործընթացը:
Բացի այդ, միջատների աղիքային ցողունային բջիջներում սպիտակուցի ավելացումը նրանց կյանքը երկարացրել է 10% -ով:
Հետազոտողները կարծում են, որ սեստրինը կարող է նման ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմում ծերացման գործընթացների վրա, սակայն այս վարկածը հաստատելու համար ժամանակ է անհրաժեշտ։
13:00 01.07.2025
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՄոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – ասել է նա լրագրողներին: ...
13:00 01.07.2025
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSportGiveMeSport պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակում են նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ GiveMeSport-ի 1. Լամին Յամալ («Բարսելոնա»), 2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 5. Ռաֆինյա («Բարսելոնա»), 6. Հարի Քեյն («Բավարիա), 7. […] ...
12:53 01.07.2025
Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը երկու տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների, լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել: Շահութահարկի մարժան հանվում է: Կարգավորումները՝ այստեղ: Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից, եւ […] ...
12:45 01.07.2025
Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասինՎրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...
12:40 01.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
12:31 01.07.2025
ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։ Մեկ ուղևոր հոսպիտալացվել […] ...