15:09 27.11.2020
Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է: COVID-19-ը դարձել է մեր ժամանակների մարտահրավերը` ազդելով կյանքի շատ ոլորտների վրա թե՛ անհատական, թե՛ սոցիալական մակարդակներում: Զգալի է նրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության, ինչպես նաև հոգեբանական ոլորտի վրա: Խոսելով հանրային առողջության ոլորտի մասին` հարկ է նշել հակաբիոտիկային ռեզիստենտականությունը (ՀՌ)` որպես COVID-19-ի բացասական հետևանք:
Հակաբիոտիկները բակտերիալ վարակների (ականջի, միզատար ուղիների վարակներ, փորլուծություն, թոքաբորբ) բուժման համար օգտագործվող դեղամիջոցներ են և որևէ կերպ չեն ազդում վիրուսային վարակների (հազ և բրոնխիտի տեսակներ, գրիպ, ընդհանուր մրսածություն) վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն` հակաբիոտիկները արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով: Դրանք կարելի է նշանակել ծանր ախտանիշներով հիվանդներին բակտերիալ թոքաբորբը կանխելու համար կամ արդեն զարգացած թոքաբորբը բուժելու համար:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակաբիոտիկները օգտագործվել են նաև մեղմ ախտանիշները բուժելու համար, նույնիսկ թոքաբորբի զարգացման ցածր ռիսկի պարագայում: Հետազոտությունների արդյունքում (ԱՀԿ) պարզվել է, որ չնայած հոսպիտալացված հիվանդների 72%-ը ստացել է հակաբիոտիկներ, սակայն նրանցից միայն 8%-ի մոտ է հայտնաբերվել բակտերիալ վարակ:
Այսպիսով, COVID-19 համավարակի պայմաններում հակաբիոտիկների ոչ պատշաճ նշանակման և չարաշահման միտում է արձանագրվել, ինչը վտանգավոր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև կարող է հանգեցնել հակամանրէային դեղերի անհասանելիության այն հիվանդների համար, որոնք իրապես դրանց կարիքն ունեն:
Հիվանդությունների դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանը և պահպանմանը նպաստում են հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ ռացիոնալ կիրառումը, հակաբիոտիկների ցածր որակը, ինքնաբուժումը, ոչ նպատակային և սխալ դեղաչափերով նշանակումը կամ բուժման ընդհատումը:
Ավելի մանրամասն հասկանալու համար, թե ինչ գլոբալ խնդիրներ կարող է առաջացնել հակաբիոտիկների չարաշահումը COVID-19-ի բուժման ընթացքում, կարող եք ծանոթանալ հաջորդիվ:
13:27 01.07.2025
Սևանա լճում ուժեղացված ծառայության մեկնարկը տրված է17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը13:18 01.07.2025
Խաչանովի վստահ մեկնարկը «Ուիմբլդոնում»Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում» մեկնարկել է վստահ հաղթանակով: Աշխարհի 20-րդ ռակետն առաջին շրջանում 7-5, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 88-րդ ռակետ ամերիկացի Մակքենզի Մաքդոնալդին: Մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն էլ ծանր պայքարում հաղթեց իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին: Իսպանացին աշխարհի 138-րդ համարին հաղթեց 5 սեթում` […] ...
13:11 01.07.2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովԵրևանում հուլիսի 1-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։ Մարզերում հուլիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...
13:05 01.07.2025
Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի. քննարկում ԱԺ-ումԱզգային ժողովում քննարկվում է«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ ներհամայնքային տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվելու համար։ Նախագծի համաձայն՝ սահմանվում է 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից։ Այն […] ...
13:00 01.07.2025
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՄոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – ասել է նա լրագրողներին: ...
13:00 01.07.2025
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSportGiveMeSport պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակում են նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ GiveMeSport-ի 1. Լամին Յամալ («Բարսելոնա»), 2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 5. Ռաֆինյա («Բարսելոնա»), 6. Հարի Քեյն («Բավարիա), 7. […] ...
12:53 01.07.2025
Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը երկու տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների, լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել: Շահութահարկի մարժան հանվում է: Կարգավորումները՝ այստեղ: Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից, եւ […] ...