14:31 30.11.2020
Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է:
Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի հանրակրթական դպրոցներին 1 մլն-ական դրամ արժողությամբ նոր մարզագույքի տրամադրման մրցույթ, որին մասնակցել է 69 դպրոց՝ հանրապետության բոլոր մարզերից (աշակերտները պատրաստել են 10 րոպեն չգերազանցող տեսահոլովակներ՝ պատմելով դպրոցական կյանքի, սպորտի կարևորության, իրենց մարզական նվաճումների, ինչպես նաև համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում ներգրավվածության մասին)։
Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել 16 դպրոց․
1․ Տավուշի մարզ, Չինարիի դպրոց
2. Սյունիքի մարզ, Մեղրիի թիվ 2 դպրոց
3. Շիրակի մարզ, Գյումրու թիվ 30 դպրոց
4. Լոռու մարզ, Վահագնիի դպրոց
5. Երևան, Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր
6. Երևան, թիվ 33 դպրոց
7. Կոտայքի մարզ, Ակունքի դպրոց
8. Արմավիրի մարզ, Քարակերտի թիվ 2 դպրոց
9. Արմավիրի մարզ, Լեռնագոգի դպրոց
10. Արմավիրի մարզ, Ալաշկերտի դպրոց
11. Արարատի մարզ, Ավշարի դպրոց
12. Արագածոտնի մարզ, Աշնակի դպրոց
13. Վայոց ձորի մարզ, Աղավնաձորի դպրոց
14. Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի թիվ 3 դպրոց
15. Գեղարքունիքի մարզ, Սևանի թիվ 4 դպրոց
16. Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկի դպրոց
Հաղթող դպրոցներից հինգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրը, Չինարիի, Ալաշկերտի, Ակունքի, Աշնակի դպրոցներն արդեն ստացել են մարզագույքը, մյուսները՝ կստանան առաջիկայում։ «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում աշակերտները հանդիպումներ կունենան նաև անվանի մարզիկների հետ։
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...