Շրի Լանկայի բանտերից մեկի բանտարկյալները «կորոնավիրուսային» խռովություն են կազմակերպել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

Շրի Լանկայի բանտերից մեկի բանտարկյալները «կորոնավիրուսային» խռովություն են կազմակերպել

16:00 30.11.2020

Շրի Լանկայի բանտերից մեկի կալանավորները, որը գտնվում է Կոլոմբո խոշորագույն քաղաքի ծայրամասում, խռովություն են սկսել այն բանից հետո, երբ հաստատության վարչակազմը հրաժարվել է կատարել կորոնավիրուսի թեստավորման նրանց խնդրանքը և վարակի դեմ պայքարի այլ միջոցառումներ, հայտնում է Associated Press-ը:

Գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Աջիթ Ռոհանային, հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին, Կոլոմբոյից 15 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Մահարայի ուղղիչ հաստատությունում: Նրա խոսքով՝ բանտարկյալները փորձել են իրենց ձեռքը վերցնել բանտի նկատմամբ հսկողությունը: Բացի այդ, հարյուրավոր դատապարտյալներ փորձել են փախչել անկարգությունների ժամանակ:

Արդյունքում բանտապանները կրակ են բացել, վեց կալանավոր զոհվել է, 35-ը՝ տուժել: Բացի դրանից՝ խռովության ընթացքում լուրջ վնասվածքներ են ստացել բանտի երկու ծառայողներ: Իրադրությունը վերահսկելու համար հաստատություն են փոխադրել լրացուցիչ ոստիկանական ուժեր, հավելել է Ռոհանան:

Իր հերթին փաստաբան Սենակա Պերերան հայտնել է, որ կալանավորների դժգոհությունն է առաջացրել այն փաստը, որ կորոնավիրուսի թեստավորման նրանց խնդրանքը և վարակված բանտարկյալների մեկուսացումն ավելի քան մեկ ամիս անտեսվել է բանտի վարչակազմի կողմից:

AP-ն նշում է, որ նման «կորոնավիրուսային» խռովություններ վերջին մի քանի շաբաթներին տեղի են ունեցել նաև երկրի մյուս բանտերում: Ըստ վերջին տվյալների՝ կորոնավիրուս է հայտնաբերվել հինգ բանտերի ավելի քան 1000 բանտարկյալների մոտ: Առնվազն երկու վարակակիր մահացել է: Բացի դրանից՝ COVID-19 է հայտնաբերվել գրեթե 50 բանտապանների մոտ:

Շրի Լանկայում կորոնավիրուսով վարակվել է 22 հազար 988 մարդ, ախտահարվածներից 109-ը մահացել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

12:02 01.07.2025

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...

SHANTNEWS

12:00 01.07.2025

SHANTNEWS

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներ

11:58 01.07.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներ

Հունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

11:56 01.07.2025

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

11:53 01.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել  ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

11:53 01.07.2025

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...

BACK_TO_TOP