19:45 30.11.2020
2020-2021 թվականների խաղաշրջանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի հետաձգված հանդիպումներն են ընթանում։ Մրցաշրջանին մասնակցության հայտ է ներկայացրել 7 թիմ՝ Երևանից, Գյումրիից, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից։ Թիմերի միջև թեժ մրցակցություն է։ Պայքարում են Հայաստանի չեմպիոն դառնալու և Չեմպիոնների լիգայի մասնակցության իրավունք ստանալու համար։ Գյումրին մրցաշրջանին մասնակցում է երկու՝ «Գյումրի» և «Հայասա» թիմերով։ «Հայասա»-ն 9-րդ տուրում մրցել է Վայոց ձորի «Նորավանք» ակումբի հետ։
Գյումրիի «Հայասա» և Եղեգնաձորի «Նորավանք» թիմերը ռազմական դրության ու համավարակի պատճառով հետաձգված խաղը ստիպված են նոյեմբերի վերջին Գյումրիի ցուրտ եղանակային պայմաններում անցկացնել։ Բայց եղանակը երկրորդական է դառնում, երբ պայքարը միավորների ու մրցաշարային աղյուսակում ավելի բարձր դիրք գրավելու համար է։ Խաղի հաշիվը մեկնարկից րոպեներ անց բացեցին Գյումրին ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները։
«Մրցաշարային աղյուսակի առաջին երեք հորիզոնականներից 2-ը Գյումրիի թիմերն են զբաղեցնում, և սա ապացույցն է աղջիկների տարիների քրտնաջան աշխատանքի: ՀՀ Բարձրագույն խմբի չեմպիոնները կամ մրցանակակիրները հաստատ այս քաղաքի, մարզի երեխաներն են լինելու: Գյումրիում զրո մակարդակից հասել ենք բավական բարձր մակարդակի: Ցանկալի է, որ մյուս մարզերում էլ լինեն ակումբներ: 1 թիմով, 1 ակումբով չենք կարող ասել, որ կունենանք աղջիկների ուժեղ ֆուտբոլ, ուժեղ մրցաշար: Պետք է հետևողական լինել ու երկարաժամկետ պլաններ կազմել, որ ապագայում ունենանք աղջիկների հզոր հավաքական»,- Shantnews-ին ասել է Գյումրիի «Հայասա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Սենիկ Առաքելյանը:
«Հայասա»-ն նորաստեղծ ֆուտբոլային ակումբ է, ընդամենը 3 ամսվա պատմություն ունի նաև մրցակից «Նորավանքը»։ Իսկ Գյումրիում աղջիկների ֆուտբոլի զարգացման ծրագրերը 7 տարի առաջ են մեկնարկել։ Սկզբում ֆուտբոլ խաղում էին միայն խնամքի կենտրոնների սաները, հետո մասսայականացման արդյունքում այս մարզաձևում ընդգրկվեցին տարիքային տարբեր խմբերի աղջիկներ, ու այսօր արդեն Հայաստանի առաջնությանը Գյումրին մասնակցում է երկու ակումբներով։
Աղջիկներին ֆուտբոլային ակումբներում ներգրավելու դժվարություններ ունի նաև «Նորավանք» թիմը։ Մարզչի օգնականն է պատմում՝ ինքը, որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, Վայոց ձորի մարզի գյուղերում փնտրել ու գտել է լավ տվյալներ ունեցող աղջիկների, համոզել նրանց ծնողներին և ֆուտբոլային ակումբ են ձևավորել, որը, թեև ընթացիկ մրցաշրջանում դեռ հաջողություններ չունի, բայց համարում են, որ սա միայն սկիզբն է։
«Ես իմ աղջկա հետ մասնակցեցի ծրագրին ու փորձեցի ցույց տալ, որ գյուղերում, հատկապես աղջիկները, նույնպես խաղում են ֆուտբոլ: Մեր թիմը այս պահին վերջին տեղում է, միավորներ դեռ չունի, բայց հուսով ենք, որ հաջորդ մրցաշրջանին կունենանք հաղթանակներ»,- Shantnews-ի հետ զրույցում նշել է Եղեգնաձորի «Նորավանք» ֆուտբոլային ակումբի մարզչի օգնական Ագապի Թադևոսյանը:
«Նորավանք» ֆուտբոլային ակումբը մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է, իսկ «Հայասա»-ն առաջատարներից մեկն է։ Գրեթե բոլոր խաղերում թիմը հաղթանակ է տարել խոշոր հաշվով։ Գյումրիի ակումբը մրցակցի նկատմամբ առավելության հասավ կրկին խոշոր՝ 19։0 հաշվով ու դարձավ մրցաշարային աղյուսակի առաջատարը։ 2020-2021 թվականների մրցաշրջանը դեռ ավարտված չէ։ Հանդիպումները վերսկսվելու են հաջորդ տարվա գարնանը։
21:17 19.07.2025
Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-ի21:17 19.07.2025
Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-իՎիետնամի հյուսիսում, Հարավչինական ծովում, Հալոնգի ծոցում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդել է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA): Նշվում է, որ փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 34 մարմին, 10 մարդ փրկվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հալոնգի ծոցում զբոսանավ է շրջվել ուժեղ անձրևի և քամիների հետևանքով: Զբոսանավում եղել է 53 մարդ՝ […] ...
20:50 19.07.2025
Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունըԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...
20:40 19.07.2025
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...
20:28 19.07.2025
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատելԶապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...
20:18 19.07.2025
Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններՄոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...
20:08 19.07.2025
Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհերՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...