ՌԴ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին հաշվետվություն է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

ՌԴ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին հաշվետվություն է ներկայացրել

18:15 30.11.2020

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը շարունակում է պահպանվել, զոհվածների մարմինները փոխանակվում և դուրս են բերվում  խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ: Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Անցած օրերի ընթացքում շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը: Ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային  կոմիտեի համակարգմամբ շարունակվում են զոհվածների մարմինների որոնման աշխատանքները»,- ասել է Կոնաշենկովը:

Նա նշել է, որ ռուս խաղաղապահների գործողության տարածքներում հաջողվել է կապ հաստատել հայ և ադրբեջանցի հրամանատարների,ինչպես նաև տեղական իշխանությունների հետ: Սերտ համագործակցություն կա նաև ՀՀ և Ադրբեջանի գլխավոր շտաբների հետ:
ՌԴ ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ: Համաձայն այդ հաշվետվության.
Տեղադրվել է 23 դիտակետ,որտեղից իրավիճակի շուրջօրյա  հսկողություն է կատարվում: Ապահովվում է արցախցիների անվտանգ վերադարձը, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Միայն երեկվա ընթացքում Արցախ է վերադարձել 1699 մարդ: Նոյեմբերի 14-ից, ըստ ՌԴ ՊՆ տեղեկատվության, Արցախ վերադարձածների թիվը կազմում է 25213 մարդ:
Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում  դասապրոցեսը վերականգնելու համար ընթանում են վերականգնողական աշխատանքներ:
Ռուս սակրավորները շարունակում են ականազերծման աշխատանքները: Անցած մեկ օրվա ընթացքում ականազերծման աշխատանքներ են տարվել Ստեփանակերտի գերեզմանատանը և մի քանի փողոցներում: Ընդհանուր ականազերծվել է 29,07 հեկտար տարածք, 9,7 կմ ճանապարհ, 108 շենք-շինություն և 3 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել է 968 պայթուցիկ սարք:

Վերականգնվել է 1200 մետր գազատար, 1600 մետր կապի մալուխ, 2 տրանսֆորմատորային ենթակայան:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

21:00 19.07.2025

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

Մուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

20:50 19.07.2025

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:40 19.07.2025

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

20:28 19.07.2025

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

Զապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

20:18 19.07.2025

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

20:08 19.07.2025

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...

BACK_TO_TOP