Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+26.09 oC

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

15:49 01.12.2020

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը 1988 թվականից ի վեր նշվում է ամբողջ աշխարհում: Այս տարի օրվա խորհուրդն է` «Գլոբալ համերաշխություն. դիմացկուն ծառայություններ», ինչն այսօր առավել քան արդիական է հնչում: Միայն համընդհանուր պատասխանատվության և համերաշխության մթնոլորտում բոլորի` պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների ջանքերի համախմբման ճանապարհով հնարավոր կլինի դիմակայել այսօրվա մարտահրավերներին` հաղթահարել կորոնավիրուսային վարակը, հայտնաբերել, կանխարգելել, բուժել և, ի վերջո, վերացնել ՄԻԱՎ-ի համաճարակը բնակչության խոցելի խմբերի շրջանում` Կայուն զարգացման նպատակներին համահունչ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վիճակագրական տվյալների համաձայն` 2019 թվականին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ապրող մարդկանց գնահատված թիվը կազմել է 38 միլիոն, որոնց շուրջ 68%-ն ընդգրկված է եղել հակառետրովիրուսային դեղերով բուժման ծրագրում: Նույն ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 1 միլիոն 700 հազար նոր դեպք և 690 հազար մահ` ՄԻԱՎ-ի հետ կապված պատճառներից:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Մինչև 2020թ․ նոյեմբերի 27-ը մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ-ի 4123 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 448-ը` 2019թ. ընթացքում: 1988թ. մինչև 2020թ․ նոյեմբերի 27-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 221 դեպք օտարերկրացիների շրջանում, որոնցից 198-ը` 2019թ. ընթացքում: 1988-ից 2019 թվականներին գրանցվել է ՄԻԱՎ-ից մահվան 860 դեպք: 2020 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ` հակառետրովիուսային բուժման մեջ ընդգրկված է ՄԻԱՎ-ով ապրող և իր կարգավիճակն իմացող 2326 մարդ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում մեր երկիրը բազմաթիվ հաջողություններ է գրանցել։

Նոր կորոնավիրուսային համավարակն (COVID-19) ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լրջագույն մարտահրավեր է: Սակայն պետք է փաստենք, որ COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակը մեր երկրում հակառետրովիուսային բուժման ընդհատումների գրեթե չի հանգեցրել (այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ` այն ցածր է եղել 5%-ից): Քաղաքացիական հասարակության գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ` հնարավոր եղավ դեղեր հասցնել բուժում ստացող անձանց, ներառյալ` արտերկրում ժամանակավորապես գտնվող մեր հայրենակիցներին:

Այսօր մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ կշարունակենք ջանքեր գործադրել Կայուն զարգացման նպատակին` մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակի վերացմանը հասնելու ուղղությամբ` մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից սահմանված 95-95-95 թիրախներին համահունչ, որը ենթադրում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 95%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 95%-ը պետք է ստանա բուժում և բուժվողների
95%-ի մոտ պետք է գրանցվի վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

13:00 01.07.2025

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – ասել է նա լրագրողներին: ...

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSport

13:00 01.07.2025

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSport

GiveMeSport պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակում են նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ GiveMeSport-ի 1. Լամին Յամալ («Բարսելոնա»), 2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 5. Ռաֆինյա («Բարսելոնա»), 6. Հարի Քեյն («Բավարիա), 7. […] ...

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

12:53 01.07.2025

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը երկու տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների, լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել: Շահութահարկի մարժան հանվում է: Կարգավորումները՝ այստեղ: Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից, եւ […] ...

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

12:45 01.07.2025

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

12:40 01.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...

ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

12:31 01.07.2025

ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։  Մեկ ուղևոր հոսպիտալացվել […] ...

BACK_TO_TOP