Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը

22:23 02.12.2020

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամները խորհրդի նիստի արդյունքում հռչակագիր է ընդունվել, որում ասվում է․

«ՀԱՊԿ-ը գոյության տարիների ընթացքում միջազգային և տարածաշրջանային  հեղինակավոր կառույցների շարքում արժանի տեղ է զբաղեցնում, դարձել է տարածաշրջանում կայունությանը և կայուն զարգացմանն աջակցող գործուն կառույց։ Կազմակերպությունը Հավաքական անվտանգության համալիր ապահովման արդյունավետ բազմաֆունկցիոնալ կառույց է և լիովին համապատասխանում է Խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակներին ՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի և սկզբունքների հիման վրա:

ՀԱՊԿ անդամ հանրապետությունները հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ կյանքի կոչել հավաքական անվտանգության համաձայնագրի պայմանները, կանոնադրությունը, հիմնարար փաստաթղթերը և հավաքական անվտանգության խորհրդի որոշումները , որոնք որոշում են կազմակերպության զարգացման հիմնարար ուղղությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ  հավաքական անվտանգության 2025 թվականի ռազմավարությունը։

Մեծ հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակի տարում ՀԱՊԿ անդամ երկրները անհանգստությամբ են նշում աշխարհում անվտանգության ապահովման մեխանիզմների դեգրադացման, այդ թվում՝ եվրասիական տարածքում լարվածության շարունակական էսկալացիայի մասին։

ՀԱՊԿ-ը կմեծացնի իր մասնակցությունը՝ ուղղված  խաղաղության և անվտանգության հաստատման գլոբալ ջանքերին՝ հետևողականորեն հանդես գալով միջազգային և տարածաշրջանային կոնֆլիկտների լուծման օգտին, նախևառաջ` զինված, բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով և միջազգայնորեն ընդունված բանակցային ձևաչափով` ելնելով համընդհանուր սկզբունքներից և միջազգային իրավունքի նորմերից։ Այդ նպատակով ՀԱՊԿ անդամ պետությունները կշարունակեն համատեղ խորհրդակցությունների պրակտիկան։

COVID-19-ի համավարակով պայմանավորված և ի նկատի ունենալով նոր համաճարակի բռնկման ռիսկերը և սանիտարաէպիդեմիոլոգիական բարենպաստ պայմաններ ստեղծելու համար՝  ՀԱՊԿ անդամ երկրները մտադիր են շարունակել փորձի փոխանակումը ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի, մասնագետների պատրաստման, արտակարգ իրավիճակներում արձագանքման և մոնիթորինգային համակարգի կատարելագործման գործում։

ՀԱՊԿ անդամ պետությունները ողջունում եմ փոխադարձ աջակցությունը, միմյանց հումանիտար օգնության ցուցաբերումը և COVID-19-ի դեմ պայքարում համագործակցությունը։

ՀԱՊԿ անդամ պետությունները արձանագրում են ԱՀԿ-ի համակարգող դերը սանիտարաէպիդեմիոլոգիական բնույթի վտանգների կանխարգելման հարցում և հանդես են գալիս նրա պոտենցիալը բարձրացնելու օգտին։
Աջակցում և իրենց համերաշխությունն են հայտնում նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աշխարհի  բոլոր անկյուններում խաղաղության հաստատման և կրակի դադարեցման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։

ՀԱՊԿ-ը շարունակում է խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների հետ այն ոլորտներում, որոնք ներկայացնում են ընդհանուր շահեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի խաղաղության ամրապնդմանն ուղղված օպերացիաներում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներգրավում։
ՀԱՊԿ անդամ պետությունները աջակցում են ՄԱԿ -ի գլխավոր ասամբլեայի 75-րդ գագաթնաժողովում ընդունված բանաձևը, որը վերաբերում է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցությանը։

ՀԱՊԿ անդամ պետությունները բարձր են գնահատում Նյու Յորքում Ռուսաստանի նախագահությամբ անցկացված ՄԱԿ-ի անվտանգության  խորհրդի, ՀԱՊԿ, ԱՊՀ և Շանհայան համագործակցության կազմակերպության ներդրումը ահաբեկչության դեմ պայքարում թեմայով նիստը, ինչպես նաև Վիեննայում Տաջիկստանի նախագահությամբ անցկացված պլենար ԵԱՀԿ անվտանգության ոլորտի հանդիպումը։

ՀԱՊԿ անդամ պետությունները դատապարտում են ահաբեկչության ցանկացած դրսևորում, մտադիր են մեծացնել ահաբեկչության դեմ պայքարին ուղղղված համատեղ ջանքերը Անվտանգության խորհրդի  և հակաահաբեկչական գլոբալ ռազմավարության ճանապարհով, որը ընդունվել է 2019-ի նոյեմբերի 28-ին Բիշքեկում։

ՀԱՊԿ անդամ պետությունները արձանագրում են խաղաղության հասնելու համար Ղազախստանի կողմից նախաձեռնված օրենսգրքի կարևորությունն ու արդիականությունը, որն ուղղված է ՄԱԿ-ի հակաահաբեկչական  ճարտարապետությաննու միջազգային համագործակցության ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ անդամ երկրները կմեծացնեն ջանքերը միջազգային ահաբեկչության վտանգն արտահայտելու ուղղությամբ, այդ թվում՝ կապված ֆինանսավորման, ահաբեկիչների, որպես վարձկանների պատրաստման, նրանց հակամարտության գոտիներից վերադարձման հետ։

ՀԱՊԿ անդամ երկրները հայտնում են իրենց պատրաստակամությունը միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարին ուղղված քայլեր ձեռնարկելու, նրանց բազաների վնասազերծման հարցում։ Արձանագրում են առաջին անգամ 2019 թվականին ՀԱՊԿ տարածքում անցկացված օպերատիվ միջոցառման արդյունավետությունը։ ՀԱՊԿ անդամ պետությունները Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նշում են ահաբեկիչ վարձկանների վտանգի մասին։
ՀԱՊԿ անդամ երկրները աշխատանքներ են տանելու նման անձանց, նրանց տեղաշարժի մասին տեղեկությունների փոխանակման ուղղությամբ, համագործակցությունը կշարունակվի համապատասխան գերատեսչությունների մակարդակով։

ՀԱՊԿ անդամ երկրները աջակցում են համատեղ աշխատանքը ուղղված ծայրահեղական գործողությունների դեմ , այդ թվում՝ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի ներքո ստեղծված ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքային խմբի շրջանակներում։

ՀԱՊԿ անդամ երկրները դրական են գնահատում Աղֆանստանի հարցով ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի ներքո ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը և նշում են նրա համագործակցությունը Շանհայի համագործակցության  կազմակերպության  տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի հետ։
Հավաքական անվտանգության երկրներին սպառնացող վտանգների ժամանակին հավաստանշման  և իրավիճակի մոնիթորինգի նպատակով երկրները դիտարկում են  ՀԱՊԿ տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ստեղծման հնարավորությունը։

ՀԱՊԿ անդամ պետությունները արձանագրում են 2015-2020թթ․ ՀԱՊԿ հակաթմրամիջոցային ռազմավարության արդյունավետությունը։ Ընդգծում են ՌԴ-ի փորձը Սիրիայի Արաբական Հանրապետությունում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։
ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են համատեղ զորավարժությունների անցկացումը։

Մտադիր են, նոր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմագրավելու նպատակով շարունակել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման  համատեղ ուժերի համալրումը ժամանակաից զինատեսակներով, ռազմական և հատուկ տեխնիկայով։

ՀԱՊԿ անդամ երկրները հաստատում են, որ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և ծառայում է անդամ հանդիսացող պետությունների, ինչպես նաև եվրասիական տարածքում անվտագնության երաշխավորմանը։

ՀԱՊԿ անդամ երկրները մտադիր են աջակցել կազմակերևպության հետագա զարգացմանը, մեծացնել համագործակցությունը ՀԱՊԿ գործունեության բոլոր ոլորտներում, բարձր են գնահատում կազմակերպությունում 2019-2020թթ․ Ռուսաստանի նախագահությունը, որը  նպաստել է  ՀԱՊԿ անդամ երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

21:00 19.07.2025

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

Մուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

20:50 19.07.2025

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:40 19.07.2025

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

20:28 19.07.2025

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

Զապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

20:18 19.07.2025

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

20:08 19.07.2025

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...

BACK_TO_TOP