Հայաստանում միակ կին խաչքարագործը․ Նարինե Փոլատյանը Լիբանանից Գյումրի հարս է եկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Հայաստանում միակ կին խաչքարագործը․ Նարինե Փոլատյանը Լիբանանից Գյումրի հարս է եկել

20:00 03.12.2020

Բեյրութահայ Նարինե Փոլատյանը Հայաստանում միակ կին խաչքարագործն է: Նրան Լիբանանից հայրենիք է բերել կամավոր աշխատանքը, իսկ Հայաստանում ընդմիշտ բնակություն հաստատելու պատճառ դարձել են սերը գյումրեցի երիտասարդի և խաչքարագործության հանդեպ:

Ամեն օր ու օրական մի քանի ժամ արվեստանոցի վերածված հացատնից միալար թխկթխկոցներ են լսվում: Նարինեն աշխատում է քանդակագործի մանրազննությամբ։ Ամեն ինչ սկսվեց ամիսներ առաջ, երբ կամավոր աշխատանք կատարելու համար Լիբանանից Հայաստան եկած Նարինեն Երևանի Արամի փողոցում տեսավ աշխատող խաչքարագործների։ Առաջին ծանոթությունը քանդակագործ-վարպետների հետ եղավ որոշիչ։

«Պատահմամբ ճանապարհը կանցնեի և տեսա խաչքարագործներին: Միանգամից մեջս չգիտեմ՝ ինչ եղավ: Գնացի, հարցրի և պատասխանը եղավ դրական ու սկսեցի տղերքի հետ հավասար աշխատել»,- shantnews-ին պատմում է Նարինե Փոլատյանը:

Հիմա արդեն ինքնուրույն է աշխատում: Առաջին խաչքարը երկու ամիս առաջ է սկսել քանդակել, պատերազմի ընթացքում ընդհատումներով, բայց աշխատել է: Ասում է՝ հենց ամենածանր օրերին յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը և ամուր կանգնի իր դիրքերում: Իր սահմանն ու դիրքն էլ արվեստանոցն է:

«Պատերազմի օրերին, անշուշտ, կամավոր աշխատանքների կողքին կաշխատեի: Ինձ միշտ կասեին, թե Նարինե ոնց կաշխատիս, ոնց կկենտրոնանաս: Կսեի, եթե մենք խաչքարը չանենք, եթե չպահպանենք, ո՞վ պիտի պահպանե: Պիտի չսպասենք, որ երկիրը խաղաղ վիճակի մեջ ըլլա: Գործը եղանակ, տրամադրություն չունի՝ ըլլա պատերազմ, ըլլա խաղաղ վիճակ, ըլլա ցուրտ կամ ձմեռ, պիտի աշխատինք: Այս խաչքարի մեջ հազար և մեկ տեսակ, ներսս ինչ կար՝ սաղ վրեն դրած եմ: Այդ է հետաքրքրական, այդ ալ իր գեղեցկությունը կուտա»,- ասում է Նարինեն:

Խաչքարի մեջ հավերժության նշանն է, վեր հառնող ծառն ու խաչը: Պատերազմյան ու հետպատերազմյան շրջանների իր տեսածն ու զգացածը Նարինեն փոխանցում է քարին:

Նարինեին օգնողը, քաջալերողը, արվեստանոցը միշտ տաք պահողը՝ Ժորան է: Նա, ում համար և ում հետ Նարինեն Գյումրի հարս է եկել, Բեյրութ արդեն միայն որպես հյուր է գնալու։ Ծանոթացել են հենց Արամի փողոցում՝ Նարինեի արվեստանոցում: Խաչքարը Նարինեին ու Ժորային միացրել է ու դարձել ամուր ընտանիք հիմնելու խորհրդանիշ:

«Նոր ուժ, նոր մոտիվացիա, նոր վերածնունդ կդառնա այս ամենը: Հիմա ավելի շատ եմ ուզում, որ Նարինեն շարունակի իր գործը, իսկ ես կօգնեմ, փորձում եմ քաջալերել, որ նոր խաչքարերի ծնունդն անընդհատ լինի»,- նշում է Ժորա Աբգարյանը:

Ժորան «Տիգրան Աբգարյան» մարտական ակումբի հիմնադիրն ու ղեկավարն է: 2016-ի ապրիլյան ռազմական գործողություններից հետո նրա նվիրումը Հայոց բանակին անձնական պատճառներ ունի, հանուն զոհված տանկիստ եղբոր՝ աջակցությունը զինվորին ու բանակին անդադար է։ Հիմա էլ մարտական պատրաստության դասընթացներ է անցկացնում: Ժորան՝ զենքով, Նարինեն՝ արվեստով, ծառայում են հայրենիքին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

21:00 19.07.2025

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

Մուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

20:50 19.07.2025

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:40 19.07.2025

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

20:28 19.07.2025

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

Զապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

20:18 19.07.2025

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

20:08 19.07.2025

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...

BACK_TO_TOP