«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է․ Գորգիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է․ Գորգիսյան

19:21 03.12.2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է վարչապետի իր թեկնածուով, ով համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Տեղեկացնում եմ, որ երեկ՝ ուշ երեկոյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել ենք «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Պարոն Սաղաթելյանը տեղեկացրել է, որ լիազորված է 16 կուսակցությունների անունից մեզ իրազեկելու իրենց որոշման մասին, որ 16 ուժերի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է՝ միաժամանակ խնդրելով հայտնել մեր դիրքորոշումն այդ կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրվել են մեր դիրքորոշումներն առ այն, որ մոտեցումների համընկնում ունենք գործող վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու հարցում։
Քննարկման ընթացքում հարցեր ենք տվել 16 ուժերի միասնական թեկնածուի ծրագրերի և ապագա արտահերթ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման երաշխիքների վերաբերյալ։ Բազմաթիվ հարցերի պատասխաններ այդպես էլ անորոշ են մնացել մեզ համար։
Իշխան Սաղաթելյանին տեղեկացրել ենք, որ հարգանքով ենք մոտենում իրենց՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, սակայն համարում ենք, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, ով կամուրջները չի այրել կողմերից և ոչ մեկի հետ, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրել պատասխանատվություն։
Չի կարող լինել իրավիճակ, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կատարի այլ քաղաքական միավորների ընդունած որոշումները։
Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին։
Իշխան Սաղաթելյանին խնդրել ենք մեր դիրքորոշման մասին տեղեկացնել 16 ուժերին»,- գրել է նա։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում

16:08 23.06.2025

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

16:00 23.06.2025

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

15:56 23.06.2025

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

15:50 23.06.2025

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

Հունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

BACK_TO_TOP