20:50 04.12.2020
Գյումրիի «Բարեկամության այգու» վերականգման ծրագիրը ֆինանսավորող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը նախագծերի մրցույթ հայտարարել էր հուլիսին,ներկայացվել էր 84 հայտ աշխարհի 16 երկրների 34 քաղաքներից:
Միջազգային մասնագիտական ժյուրին ընտրությունը կատարել է առցանց քվեարկությամբ: Գնահատման մի քանի պարտադիր չափորոշիչներ են հաշվի առել ՝ ֆունկցիոնալությունը, էկոլոգիականությունը։ Ճարտարապետական ինչ լուծումներ են առաջարկել , ինչպիսի ենթակառուցվաքծներ է ունենալու այգին ․․․ նախագծողները բազմաթիվ մտահղացումներ են ներկայացրել , որոնցից ընտրվել են 3 լավագույն նախագծերը։Հեղինակները երկու կազմակերպություններ են ,որոնցից մեկը հայաստանյան է, մյուսը՝ռուսաստանյան։
«Բարեկամության այգին» քաղաքի ամենամարդաշատ, ժամանցային սիրված անկյուններից է եղել, որն ինչպես Գյումրիի այլ տարածքներ 88-ից հետո վերածվեցին տնակային ավանների։ Հիմա և առայժմ՝ «ուրվական» տարածք է հիշեցնում։Տնակներից նախկին այգին մաքրվել է անցած տարի, այն նորից հանգստի գոտու վերածելու նպատակով ։
7 հեկտարից ավելի տարածքում հիմնվելու է նոր , արդի լուծումներով ժամանցի վայր և զբոսայգի: Զբոսայգում հատուկ ու կարևոր հատված են զբաղեցնելու վերնիսաժային տաղավարները ,որոնց դիզայնը մշակելիս նախագծողներն օգտագործել են հայկական ճարտարապետությանը բնորոշ տարրերը,որոնք իրենց նախշերով հիշեցնում են հայկական նրբաճաշակ գորգ:
Տաղավարները լինելու են բազմաֆունկցիոնալ` նախատեսված ցուցահանդեսների,տոնավաճառների և արհեստավորների վարպետության դասեր անցկացնելու համար: Ըստ Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանի, այստեղ ամեն բան պատմելու է Գյումրիի մասին ու ներկայացվելու են մշակութային քաղաքի առանձնահատկությունները:
«Գյումրին կարիք ունի արվեստների ու արհեստների մեծ պոտենցիալ և կարողությունների ներկայացման անհրաժեշտություն, այդ իմաստով վերնիսաժի զոնան դա պարտադիր մի կոմպոնենտ է, որը այգում տեղ է գտել»– նշում է IDeA բարեգործական հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավարը։
Այգին նաև հայտնի կդառնա խաղահրապարակներով ու ժամանցային կենտրոններով , որոնցում լինելու են եզակի ատրակցիոններ ու կառուսելներ:Դրանք արդեն ներկրվել են , պահեստավորված են Գյումրիում:Նոր կոնցեպտում հաշվի են առնվել նաև սպորտային քաղաքի համբավն ու ներուժը ։
«Գաղտնիք կարող եմ բացահայտել,որ օրինակ՝ սպորտային ամբողջ զոնան իր գույներով կրկնօրինակում է Գյումրիի յուրահատուկ դռների ու պատուհանների գույները,այսինքն յուրաքանչյուր կոմպոնենտ, այգում տեղադրվող, կկրի ինչ- որ մի արժեք քաղաքային »,- նշում է ծրագրի ղեկավարը։
Անխնամ դարձած այգում, պարզվում է, կան նաև եզակի ծառատեսակներ, որոնք կատարված մասնագիտական ուսումնասիրություններով ենթակա են պահպանման ։Այդ ծառատեսակները հատել կամ տեղափոխել չի թույլատրվում:
Ծրագրի ղեկավարը այգու կառուցապատման մեկնարկի ժամկետ նշում է 2021 թվականի գարունը՝ շեշտելով ,որ նախագծային աշխատանքներից , մրցույթներից անցկացումից մինչև կառուցապատում դեռ ժամկետների խախտումներ չեն եղել, գործընթացին չեն խանգարել նաև համավարակն ու ռազնական դրությունը, չի փոխվելու նաև անունը ՝«Բարեկամության այգի» :Զբոսայգին կդառնա հնի ու նորի համադրման խորհրդանիշ, որի շահագործման տարին 2022 թվականն է ։
09:40 04.08.2025
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al MayadeenՄիջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...