16:31 04.12.2020
Հետպատերազմյան փուլում վերագնահատելով իրավիճակն ու ի հայտ եկած հարցերը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկումներ է անցկացնում մի շարք խնդիրների շուրջ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ առաջնահերթություններից են քաղաքացիական պաշտպանության հարցերը: Դրանք վերաբերում են թե տեխնիկական հագեցվածությանը, թե ապաստարաններին, թե քաղաքացիների իրազեկվածությանը:
«Մեր նորանշանակ նախարարն ուշադրության կենտրոնում է պահում քաղպաշտպանության հարցը: Ասեմ, որ Ստեփանակերտում, Արցախի այլ քաղաքներում բնակչությունը համեմատաբար լավ է պատրաստված քաղաքացիական պաշտպանության հարցում: Գիտեն, թե օդային տագնապի դեպքում ինչ վարքագիծ դրսևորեն: Համեմատած Արցախի հետ, Հայաստանի տարածքում այդ մասով եղել է բացթողում, և հիմա մեր ամբողջ ուժերն ուղղել ենք այդ հարցերին՝ ազդարարման մեխանիզմների ստեղծում, շչակների համալրում, ժամանակավոր ապաստարանների բարելավում»,- ասաց Արմեն Փամբուխչյանը: Նրա խոսքերով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքներն ապահովելու ուղղությամբ: Նախատեսված են նաև իրազեկման աշխատանքներ:
Պատերազմի օրերին բարձրահարկ շենքերում հայտարարություններ էին փակցվում այն մասին, որ տագնապի դեպքում բնակիչներն իջնեն նկուղ: Փաստն այն է, որ բարձրահարկ շենքերի նկուղների մի զգալի հատվածը նույնիսկ որպես նկուղ չի ծառայում: Հետևաբար, ապաստարան լինելու մասին խոսք չկա: Արմեն Փամբուխչյանը նշեց, որ այո, այդ խնդիրը կա: Բազմաթիվ նկուղներ մասնավորեցվել են կամ ծառայում են որպես կենցաղային ապրանքների պահեստ: Նա ընդգծեց, որ այժմ փուլ առ փուլ գնում են այդ խնդրի լուծման ճանապարհով:
«Առաջին քայլը քաղաքացու կցագրումն է, այսինքն՝ նա պետք է իմանա, թե որտեղ է իր ապաստարանը: Դրանից բացի, համայնքը պետք է իրականացնի նկուղների մաքրումը, այսինքն՝ նախապատրաստի որպես ապաստարան: ԱԻՆ-ի գործառույթը պետք է լինի ստուգող, վերահսկող, չափանիշներին գնահատական տվող: Ինչպես պատերազմի ընթացքում, այսօր էլ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք համայնքների հետ»,- հավելեց փոխնախարարը:
16:28 23.06.2025
Բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենան. կան տուժածներ16:22 23.06.2025
Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՎրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ […] ...
16:16 23.06.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Samand» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով 2/2 հասցեում կայանված ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ «Samand» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ 62-ամյա Յուրի […] ...
16:08 23.06.2025
Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերումԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...
16:00 23.06.2025
Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...
15:56 23.06.2025
Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնըՀունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...
15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...