20:15 04.12.2020
Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի մանկավարժներն ու կառավարման խորհրդի անդամները համաձայն չեն դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքների հետ: Թիվ 25 դպրոցի տնօրենի կենսաթոշակային տարիքն է լրացել:Սա էր պատճառը, որ ուսումնական տարվա հենց սկզբին`սեպտեմբերի 15-ին դպրոցում տնօրենի ընտրություններ անցկացվեցին: Մասնակցության հայտ էր ներկայացրել 7 թեկնածու, բայց մրցութային փուլերը հաղթահարելուց հետո հիմնական պայքարը ծավալվել էր երկուսի՝ նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանի և Գյումրիի թիվ 9 դպրոցի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանի միջև: Կառավարման խորհրդի անդամների քվեարկության արդյունքում, սակայն, տնօրեն չի ընտրվել:
«7 թեկնածուներից 5-ը ձայներ չեն ստացել: Մեր դպրոցի պատմության ուսուցիչ Մերուժան Մինասյանը ստացել է 4 ձայն, իսկ իրինա Բաղդասարյանը՝ 2 ձայն: Ընտրությունից պարզ էր, որ թեկնածուներից մեկը ձայների կրկնակի առավելություն ունի, չնայած որ,բավարար ձայներ չէր հավաքել, բայց դա կարող ենք պայմանավորել նաև բացականերով»,- նշում է է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի ուսուցիչ Թաթուլ Խաչատրյանը:
Կառավարման խորհուրդը 8 անդամ ունի: Մրցույթի օրը նրանցից 6-ն են ներկա եղել: Կառավարման խորհրդում մարզպետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչները բացակայել են : Սա էլ, ըստ մանկավարժների, ազդել է մրցույթում ձայների համամասնության վրա:
Ըստ այդմ երկու թեկնածուների միջև ընտրության իրավունքը վերապահվել է փոխվարչապետին: Նոյեմբերի 27-ին հեռավար հարցազրույց է տեղի ունեցել թեկնածուների հետ, արդյունքում՝ Գյումրիի թիվ 25 դպրոցի տնօրեն է նշանակվել թիվ 9 դպրոցի փոխտնօրենը:
«Ես մեր 4 ձայները համադրում եմ 2-ի հետ ու ես գիտեմ, որ 4-ը անպայման մեծ է 2-ից: Եթե իրենք թվաբանական ուրիշ համակարգով են հաշվել, թող բացատրություն տան:Եթե մեզ հաշվի չեն առել, կառավարման խորհրդում մեր ձայները կապ չունեին, ապա իմաստ չուներ ընտրության անցկացումը»,- ասում է Գյումրիի թիվ 25 դպրոցի կառավարման խորհրդի անդամ Շուշան Տոնոյանը:
Կառավարման խորհրդի անդամները պահանջում են բացատրություն, թե ինչ չափանիշներով է կատարվել ընտրությունը, երբ իրենց դպրոցի ուսուցիչը 20 տարվա աշխատանքային փորձ ունի և մրցույթի ընթացքում կրկնակի ավելի ձայներ է ստացել մյուս թեկնածուից, ում փոխվարչապետը նշանակել է տնօրենի պաշտոնում:
«Եթե նշանակովի էր դպրոցի տնօրենը, ուրեմն թող նշանակեին: Էլ ի՞նչ իմաստ ուներ բեմականացումը՝ ընտրությունը , երբ ընտրության հենց սկզբից մեր խորհրդի նախագահը՝ Պալյան Էմման, ընտրությունը տարավ դեպի նշանակում: Եթե պատճառը վարչական աշխատանքի փորձի պակասն է, որը չունի մեր թեկնածուն՝ Մերուժան Մինասյանը, թող տնօրենի հավաստագրի համար դիմելուց այդ կետը նշեին, որ պետք է անպայման վարչական աշխատանքի փորձ ունենան թեկնածուները»,-նշում է Գյումրիի թիվ 25 դպրոցի կառավարման խորհրդի անդամ Մարինե Գրիգորյանը:
Թիվ 25 դպրոցի մանկավարժական հանրույթը, մինչև որոշում կայացնելը, դիմել էր փոխվարչապետին, որ թեկնածուներից որևէ մեկին նախապատվություն տալուց իրենց կարծիքը ևս հաշվի առնեն: Պատասխան այդպես էլ չեն ստացել: Հիմա, երբ տնօրենն արդեն ընտրված է, նորից են նամակ գրել, վարչապետին ու փոխվարչապետին: Այս անգամ պահանջում են ուսումնասիրել իրենց բարձրացրած հարցերը և անհրաժեշտության դեպքում նոր մրցույթ անցկացնել:
21:00 19.07.2025
Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանիցՄուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...
20:50 19.07.2025
Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունըԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...
20:40 19.07.2025
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...
20:28 19.07.2025
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատելԶապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...
20:18 19.07.2025
Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններՄոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...
20:08 19.07.2025
Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհերՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...