Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում

11:16 05.12.2020

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ նախապատրաստվելով դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում (Սերբիա) կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը:

Հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայանա 8 ըմբիշով, մեր ընտրանին ներկայացուցիչներ չի ունենա 92 կգ և 97 կգ քաշային կարգերում․

✅Արսեն Հարությունյան (57 կգ),
✅Ռազմիկ Պապիկյան (61 կգ),
✅Վազգեն Թևանյան (65 կգ),
✅Արման Անդրեասյան (70 կգ),
✅Հրայր Ալիխանյան (74 կգ),
✅Արման Ավագյան (79 կգ),
✅Հովհաննես Մխիթարյան (86 կգ),
✅Հովհաննես Մաղաքյան (125 կգ):
?Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ մասնակիցների ընտրությունը կատարել են՝ հաշվի առնելով վերջերս կայացած ՀՀ առաջնության արդյունքները (https://escs.am/am/news/7478): Հ․ Կուրղինյանը վստահեցում է՝ ըմբիշների տրամադրվածությունը մարտական է, մարզավիճակը՝ գոհացուցիչ․
?«Հաշվի առնելով, որ տևական ժամանակ մրցաշարերի չենք մասնակցել՝ տղաների մարզավիճակը նորմալ եմ գնահատում, բոլորի տրամադրվածությունը մարտական է։ Բավականին ուժեղ կազմ ունենք, մեր երիտասարդ մարզիկներն արդեն պատրաստ են նման խոշոր մրցաշարերի։ Ներկայացուցիչներ չենք ունենա միայն 92 կգ և 97 կգ քաշային կարգերում, քանի որ այս պահին պատրաստ ըմբիշներ չունենք»։
?Հավաքականի գլխավոր մարզչի կարծիքով՝ առաջիկայում կայանալիք Օլիմպիական վարկանիշային մրցաշարերից առաջ Աշխարհի գավաթի խաղարկությունը լավ հնարավորություն է ըմբիշների ուժերը գնահատելու և համապատասխան հետևություններ անելու տեսանկյունից․
?«Մեր ընտրանու վերջին մրցաշարը եղել է փետրվարին Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունը։ Մեզ վարկանիշային մրցաշարեր են սպասվում, որոնց նախապատրաստական փուլի համար Աշխարհի գավաթը, կարելի է ասել, մեկնարկային մրցաշար է։ Ուժերը գնահատելու տեսանկյունից սա շատ լավ հնարավորություն է»։
❗Հաբեթնակ Կուրղինյանը նաև նշել է, որ արդեն կազմել են հաջորդ տարվա օրացուցային ծրագիրը՝ հունվարից ըմբիշները մարզումային և մրցումային հագեցած գրաֆիկ են ունենալու՝ նախապատրաստվելով 2021 թվականի գլխավոր իրադարձությանը՝ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել է նաև Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

21:50 25.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Մայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...

Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարան

21:00 25.05.2025

Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը

20:33 25.05.2025

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը

Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքական […] ...

26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվել

20:02 25.05.2025

26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվել

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

19:41 25.05.2025

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

Շվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

19:17 25.05.2025

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

BACK_TO_TOP