17:55 05.12.2020
Պատերազմի ընթացքում Շիրակի մարզ տեղափոխվեց 2000-ից ավելի արցախցի: Նրանց մի մասն արդեն վերադարձել է: Նրանք, ում բնակավայրերն անցել են թշնամու վերահսկողության տակ, անորոշ ժամանակով կշարունակեն ապրել Շիրակի մարզում: Արցախցիների համար որպես կացարան են ծառայում հյուրատները, հյուրանոցները, պետական հաշվեկշռում գտնվող ու այս պահին չօգտագործվող շենքերը: Բազմաթիվ արցախցիներ հյուրընկալվել են գյումրեցի ծանոթ-բարեկամների տներում։
Երեխաների խնամքի թիվ մեկ հաստատության նախկին շենքը լուծարումից հետո դատարկ էր: Սեպտեմբերի վերջից դարձել է ժամանակավոր օթևան Արցախից Գյումրի տեղափոխված ընտանիքների համար: Հիմա այստեղ 23 ընտանիք է ապրում՝ 65 մարդ: Հիմնականում նրանք են, որոնց բնակավայրերը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ռոզա Շաքարյանը 1998-ին է Արթիկից Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղ տեղափոխվել: 22 տարի տուն ու տեղ է դրել, տնտեսություն հիմնել, նոյեմբերի 3-ին ամեն ինչ թողել է, նորից Շիրակի մարզ վերադարձել: Արցախ վերադառնալու ցանկությունը մեծ է, բայց այնտեղ արդեն վերադարձի հասցե չունի:
«Արթիկում տունս վաճառել եմ, Քաշաթաղի Այգեկ գյուղում այգի ու բանջարանոց հիմնել: Թեկուզ ոչ թե մեր գյուղ, այլ հարևան գյուղերը վերադառնալու հնարավորություն եթե լիներ, անպայման կգնայի: Բայց հիմա գնալու տեղ չունեմ, ադրբեջանցիներն են իմ տունն ու ունեցվածքը վայելում »,-shantnews-ին ասել է Ռոզա Շաքարյանը:
Նույն կարգավիճակում նաև Գրիգորյանների ընտանիքն է: 90-ականներին շիրակավանցի ամուսինները Հադրութի շրջանի Հայկավան գյուղ են տեղափոխվել: 9 երեխա են ունեցել: Նրանից մեծը Գրիգորն է,օրեր առաջ է Արցախից վերադարձել ու Արմավիրի մարզում ժամանակավոր ապաստանած ընտանիքին Գյումրի տեղափոխել:
Պատերազմի ընթացքում արցախցի ընտանիքներին հաշվառում էին մարզպետարանները, հիմա միգրացիոն ծառայության որոշմամբ, հաշվառման գործառույթը փոխանցվել է համայնքապետարաններին, բայց վերջնական տվյալներն էլի ամփոփվում են մարզպետարանում, որտեղ հիմա արցախցիների երկու ցուցակ կա՝ վերադարձողների և անորոշ ժամանակով մարզում մնացողների:
«Մոտավորապես 2000 արցախցի է եկել Շիրակի մարզ և մոտ 600-700-ը վերադարձել է: Այս թվերն անընդհատ փոփոխվում են: Մեկնում են տարբեր ճանապարհներով: Պետության կողմից անվճար տեղափոխվում են, տրամադրվում են ավտոբուսներ, գրանցումների հիման վրա, կան նաև մարդիկ, ովքեր ունեն մեքենաներ, մեկնում են ինքնաբուխ: Եթե ընտանիքը մեծ է, երեխաները շատ են, մեկնում է ընտանիքից մեկը , այնտեղ ծանոթանում է իրավիճակին, թե կարող են արդյո՞ք ընտանիքը տեղափոխել: Ունենք դեպքեր , երբ գնում են ու նորից հետ են գալիս,որովհետև իրենց տները չկան, իրենց կապող ոչինչ չկա »,-shantnews-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:
Արցախցիների մի քանի խումբ է պետական աջակցությամբ իրենց բնակավայրերը տեղափոխվել: Հիմա վերադառնալու ցանկություն 24 մարդ է հայտնել, որոնց համար դեռ ուղևորափոխադրումներ չեն կազմակերպվում: Սպասում են, որ վերադառնալու ցանկություն ունեցողների թիվը կմեծանա: Իսկ վերադարձի երաշխիքը Արցախի բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումն է ,նաև անվտանգության ապահովումը:
Ովքեր մտադիր են մնալ ու ապրել Շիրակի մարզում,նրանց բնակարանային ու զբաղվածության ապահովման հարցերը դեռ քննարկման փուլում են: Հայաստանի կառավարությունը հստակեցրել է արցախցի ընտանիքներին միանվագ գումարային աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև հյուրընկալողների դրամական փոխհատուցման հարցերը:
21:00 19.07.2025
Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանիցՄուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...
20:50 19.07.2025
Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունըԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...
20:40 19.07.2025
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...
20:28 19.07.2025
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատելԶապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...
20:18 19.07.2025
Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններՄոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...
20:08 19.07.2025
Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհերՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...