Ֆրանսիան հայտարարում է, որ ԵՄ-ն դեռ չի կողմնորոշվել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Ֆրանսիան հայտարարում է, որ ԵՄ-ն դեռ չի կողմնորոշվել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում

18:00 06.12.2020

Թուրքիայի գործողությունները թուլյ չեն տալիս նրան հուսալի գործընկեր համարել, այդուհանդերձ ԵՄ-ում չկա միաձայն որոշում այն մասին, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել Թուրքիայի կամ այդ երկրի ղեկավարության նկատմամբ։Այս մասին   Le Journal du Dimanche  -ին տված հարցազրույցում հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետքարտուղար  Կլեման Բոնը։Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հայտնի է, որ անհատական պատժամիջոցները խորհրդանշական բնույթ ունեն և իրենցից ուժող ազդակ են ներկայացնում։ Սակայն իրական գործուն ազդեցություն թողնում է տնտեսական ճնշումը, որին հնարավոր է հասնել ոլորտային պատժամիջոցներով։ Ներկա պահին Եվրոպայում այս հարցում չկա կոնսենսուս»,-ասել է Բոնը։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ հիմա արդեն եվրոպացիները «բաց ձեռքերի քաղաքականությունը» չեն համարում միակը Թուրքիայի հետ հարաբերություններում։

Պետքարտուղարի խոսքերով, հոկտեմբեր ամսից իրենք Թուրքիային կողմնորոշվելու հնարավորություն են տվել՝ ցանկանում է արդյոք Թուրքիան համագործակցել, թե ընտրում է ագրեսիայի ճանապարհը։

«Թուրքիայի քաղաքականությունը փոփոխական է։ Նա հանգստության ազդակներ է տալիս , բայց շարունակում է մեր ամրությունը ստուգել։ Էրդողանը ուրբաթ օրը  հերթական անգամ խառնվել է Ֆրանսիայի ժաղովրդավարական կյանքին։ Եվրոպան երկար ժամանակ հույսեր էր կապում Թուրքիայի համագործակցության և հուսալիության հետ, բայց Էրդողանի գործողությունները ցույց տվեցին, որ Թուրքիան այլևս չի կարող համարվել հուսալի գործընկեր»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ուրբաթ օրը Էրդողանը Էմանուել Մակրոնին անվանել էր «Ֆրանսիայի չարիք» և Ֆրանսիայի քաղաքացիներին մաղթել էր արագ փրկվել նրանից։ Ի պատասխան Էրդողանի խոսքերը մեկնաբանելու ԶԼՄ-ների խնդրանքին, Brut պարբերականին տված հարցազրույցում Մակրոնը ասել է, որ «հավատում է հարգանքին» և ընդգծել, որ քաղաքական առաջնորդների միջև վիրավորանքների փոխանակումը լավագույն մոտեցումը չէ։

Դեկտեմբերի 10-11 Բրյուսելում կայանալու է ԵՄ գագաթնաժողովը, որին նախատեսվում է, որ եվրոպական երկրների ղեկավարները քննարկելու են Թուրքիայի վրա ազդելու միջոցները։ Պատճառը, մասնավորապես, Թուրքիայի գործողություններն են Միջերկրական ծովում։ Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը հայտնել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ԵՄ գագաթնաժողովի ժամանակ պահանջելու է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ և զենքի մատակարարման էմբարգո սահմանի։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

21:00 19.07.2025

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

Մուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

20:50 19.07.2025

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:40 19.07.2025

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

20:28 19.07.2025

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

Զապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

20:18 19.07.2025

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

20:08 19.07.2025

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...

BACK_TO_TOP