15:33 27.06.2018
Առաջիկայում խորհրդարանի արտահերթ ընտրություններ են, ու այդ ընտրություններին Հայաստանում նախապատրաստվում են գնալ նոր Ընտրական օրենսգրքով: Խնդիրն այն է, որ վերջին 20 տարիներին գրեթե բոլոր համապետական ընտրությունների արդյունքները կասկածի տակ են դրվել ու ամեն անգամ այսպես կոչված «չստացված» ընտրությունների մեղքը բարդել «անկատար», տվյալ պահին իշխող քաղաքական ուժի «հագով կարված» Ընտրական օրենսգրքի վրա:
Քաղաքական ուժերից շատերը տարիներ շարունակ պնդում էին, որ հայաստանյան ընտրությունները «փչացնող», արատավոր երևույթներ ծնող հիմնական գործոնը մեծամասնական համակարգն է, քանի որ այն հնարավորություն է տալիս փողատերերին, օլիգարխներին կամ նրանց վստահելի անձանց մեծ դրամական միջոցներ օգտագործելով և ուղղակի ընտրակաշառքի միջոցով հայտնվել խորհրդարանում:
2015-ի փոփոխված Սահմանադրությամբ որոշում կայացվեց մերժել մեծամասնական ընտրակարգը ու անցնել համամասնական ընտրակարգի: Բայց համամասնական այն համակարգը, որ ներդրվեց Հայաստանում, քաղաքական ոչ բոլոր ուժերն են 100 տոկոսանոց համամասնական համարում՝ պնդելով, որ տարածքային ցուցակներով քվեարկությունը, որը հասարակության մեջ առավել ճանաչված է ռեյտինգային համակարգ անունով, դա նույն մեծամասնական համակարգն է, ներառված համամասնական ընտրակարգի մեջ, թեև նման ընտրական մոդել աշխարհի որոշ երկրներում գործում է և համարվում է 100 տոկոսանոց համամասնական համակարգ:
2018թ. ապրիլյան հայտնի իրադարձություններից հետո Հայաստանում կրկին որոշեցին փոխել Ընտրական օրենսգիրքը, նոր խաղի կանոններ սահմանել ու վերջապես իրականություն դարձնել բոլորի համար ընդունելի, իդեալական ընտրություններ ասվածը: Նոր կառավարություն ձևավորրած խորհրդարանական բոլոր երեք ուժերն էլ արդեն իրենց նախնական մոտեցումը հայտարարել են՝ նրանք բոլորն էլ կողմ են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Բայց պարզվում է այդ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն էլ տարբեր տարբերակներ ունի:
Չզարմանաք, բայց, օրինակ, 20-րդ դարի սկզբին աշխարհում հաշվվում էր համամասնական ընտրահամակարգի 152 տարատեսակ: Այսօր էլ այդ տարատեսակները քիչ չեն, քանի որ, ըստ էության, համամասնական ընտրակարգը որդեգրած յուրաքանչյուր երկիր իր խաղի կանոններն է ստեղծել և ընտրություններն անցկացնում է իր ժողովրդին, քաղաքական մշակույթին ու ավանդույթներին հարմար կանոններով:
Ի՞նչ տարբերակներ են այսօր քննարկվում Հայաստանում
«Ընտրական օրենսդրության բարեփոխումների» կառավարական հանձնաժողովին մինչ այս պահը համամասնական ընտրակարգի երկու տարբերակ է առաջարկվել:
Տարբերակ 1-ին. քվեարկություն կուսակցական փակ ցուցակներով
Առաջին՝ դա ամենապարզ համամասնական ընտրակարգն է, որտեղ քվեարկությունն իրականացվում է փակ ցուցակներով: Փակ համամասնական ընտրակարգի դեպքում քաղաքացին չի կարողանում փոփոխություն կատարել կուսակցությունների կողմից ներկայացված ընտրական ցուցակի մեջ, պարզապես քվեարկում է այն կուսակցության անվան դիմաց, որին նախընտրում է, թեև այդ կուսակցության ցուցակում կարող են լինել թեկնածուներ, որոնց քաղաքացին չի վստահում կամ խորհրդարանում տեսնել չի ուզում: Խնդիրն այն է, որ փակ կուսակցական ցուցակում թեկնածուների հերթականությունը որոշվում է կուսակցության ղեկավար մարմնի կողմից և այս պարագայում ընտրված են համարվում այն թեկնածուները, որոնց ազգանունները գտնվում են ցուցակի սկզբում:
Տարբերակ 2-րդ՝ քվեարկություն կուսակցական բաց ցուցակներով
Բաց ցուցակների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքն էապես ազդում է նրա վրա, թե ցուցակում ներառված որ թեկնածուն կհայտնվի խորհրդարանում: Այն իր բնույթով նման է վարկանիշային ընտրակարգին, այսպես՝ քվեաթերթիկի մի կողմում գրված է կուսակցության անունը, մյուս կողմում՝ բոլոր այն թեկնածուների անունները, ովքեր ներկայացված են այդ կուսակցության կողմից:
Բաց ցուցակներով ընտրակարգի դեպքում ընտրողները հնարավորություն են ունենում որոշելու համամասնական ցուցակի հերթականությունը, այսինքն՝ քվեարկելով ցուցակի օգտին, ընտրողը նշում է կուսակցական ցուցակում ընդգրկված այն թեկնածուներին, որոնց ընտրությունն իր համար առավել նախընտրելի է ու այս կերպ ընտրողն ինքն է որոշում, թե տվյալ կուսակցության թեկնածուներից ով է արժանի պատգամավորական մանդատին:
Ի դեպ, բաց ցուցակներով համամասնական ընտրական համակարգը բոլոր տարբերակներից համարվում է լավագույնը, քանի որ հնարավորություն է տալիս ձևավորել ճկուն կուսակցական ցուցակներ՝ ապահովելով ընտրողի և թեկնածուի միջև կապը:
Աշխարհում գործող համամասնական բաց ցուցակով ընտրակարգի լավագույն օրինակ է համարվում Լատվիայինը: Լատվիայում ընտրողին հնարավորություն է տրված ոչ միայն դեմ քվեարկել կուսակցական ցուցակով առաջադրված թեկնածուին, այլև՝ հանել նրա ազգանունը կուսակցական ցուցակից: Նմանօրինակ վարկանշային համամասնական ընտրակարգ է գործում նաև Բելգիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում:
Թե որ տարբերակը կնախընտրեն Հայաստանի քաղաքական ուժերը, քննարկումները ցույց կտա: Ի դեպ, չի բացառվում նաև, որ ընտրվի բոլորովին այլ մոտեցում, քանի որ քննարկումներն ըստ էության դեռ նոր են մեկնարկել ու շատ քաղաքական ուժերի մոտեցումներ դեռ հայտնի չեն:
Հավանական է, որ առաջարկվեն նաև 100 տոկոսանոց մեծամասնական կամ 100 տոկոսանոց վարկանիշային ընտրակարգերին անցնելու տարբերակներ կամ էլ լինեն քաղաքական ուժեր, որոնք առաջարկեն թողնել ներկայիս գործող տարբերակը, սակայն մշակել քվեարկության մեխանիզմները:
10:50 14.07.2025
Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...
10:43 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...
10:42 14.07.2025
Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասինՌուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա […] ...
10:35 14.07.2025
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով […] ...
10:28 14.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:00 14.07.2025
Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալՖրանսիան մտադիր է երկխոսություն սկսել ԵՄ անդամ պետությունների հետ՝ ֆրանսիական միջուկային զինանոցների օգնությամբ եվրոպական անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կայքում։ «Մեր միջուկային զսպման միջոցների դերը կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում լիարժեք գնահատելու համար ես հանձնարարել եմ զինված ուժերի նախարարին և […] ...