Վերջինը՝ Շուշիից․ տեղի է ունեցել Գյումրիի մասին Շուշիում գրված գրքի շնորհանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

Վերջինը՝ Շուշիից․ տեղի է ունեցել Գյումրիի մասին Շուշիում գրված գրքի շնորհանդեսը

19:57 08.12.2020

Գյումրիում տեղի է ունեցել  գրող-արձակագիր Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա» գրքի շնորհանդեսը։ Բոլոր պատմվածքները Լիլիթը գրել է Շուշիում ապրած տարիներին, բայց բոլորը Գյումրիի մասին են։ Հին քաղաքի նիստուկացն է, հայտնի թաղամասերում ընդունված ադաթները ու մականուն ունեցող գյումրեցիների հետաքրքիր պատմությունները:

«Գիրքս գյումրվա բարբառով է, գյումրվա պատմություններ են, գյումրվա հին ու նոր դեմքերը։ Հավաքական կերպար է ինքը, հատուկ առանձնացված կերպարներ չունեմ գրքի մեջ, բայց ընթերցողները միշտ ասում են, որ ես ճանաչում եմ էս մարդուն, բայց նման կոնկրետ մարդ ու  կերպարներ գրքում գոյություն չունեն»,- ասում է գրող-արձակագիր Լիլիթ Մկրտչյանը։

7 տարի առաջ Լիլիթը Գյումրիից տեղափոխվել է Շուշի, ապրել ու աշխատել է Շուշիում, Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնում։ Բազմաթիվ ներկայացումների բեմադրիչն  ու պրոդյուսերն է։

«Արցախում Լիլիթին շատ են սիրում և՛ որպես գրող, և՛ որպես թատրոնի աշխատակից։ Երկրաշարժն ու գյումրեցու կերպարը  արցախցիները Լիլիթի գրքերով են բացահայտել։ Նրանցից շատերը Գյումրիում չեն եղել, բայց Լիլիթի պատմվածքներով մարդիկ սկսել են հասկանալ Գյումրիի գույները։ Այնքան բնական է Լիլիթն այս ամենը ներկայացնում, որ մարդկանց թվում է, թե ֆիլմի նման կադրերն իրենց աչքերի առջևով գնում են»,- Լիլիթի և նրա ստեղծագործական  գործունեության  մասին այսպես խոսեց Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը։

Լիլիթը պատերազմի առաջին օրերին  վերադարձել է հայրենի քաղաք, իր հետ Գյումրիում են նաև թատրոնի տնօրենն ու մի քանի աշխատակիցներ։ Այս ընթացքում Գյումրիում մի քանի տիկնիկային ներկայացումներ են ունեցել, որոնց հանդիսատեսն են եղել Արցախից ապաստանած ընտանիքների երեխաները։

Շուշին Լիլիթին ստեղծագործելու նոր շունչ ու էներգիա է փոխանցել։ Ասում է՝ Շուշին ու Գյումրին  շատ ընդհանրություններ ունեն, որոնք բացահայտել է այնտեղ ապրած տարիների ընթացքում։

«Մակագրելիս գրում եմ՝ վերջինս՝ Շուշիից։ Ցավոք, այս գիրքը Շուշիում գրված իմ վերջին գիրքը դարձավ։ Ինձ անձամբ շատ է դուր գալիս, երբ արցախցիները կարդում են գյումրվա բարբառով։ Ունենք բառեր, որոնք միայն մեր գյումրվա բարբառում ենք օգտագործում, օրինակ՝ «սայլուգը»․ զարմացա, երբ բացահայտեցի, որ իրենք նույնպես խոսակցականում կիրառում են այդ բառը՝ նույն նշանակությամբ»,- ասում է Լիլիթը։

Գրքի շնորհանդեսը նախատեսված էր հոկտեմբերին անցկացնել Շուշիում, բայց պատերազմը փոխեց նպատակների և իրադարձությունների ընթացքը: Սա գյումրվա բարբառով գրված պատմվածքների երկրորդ ժողովածուն է, առաջինը նույնպես Շուշիում է գրվել, նաև տպագրվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

16:49 04.08.2025

Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 71-ամյա գյումրեցի տղամարդը աճեցնում է կանեփ ու պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 71-ամյա գյումրեցու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է շուրջ 38 գրամ մարիխուանա, իսկ կիսաքանդ շինության տարածքում՝ կանեփի 79 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

16:43 04.08.2025

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

16:37 04.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

16:31 04.08.2025

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

16:25 04.08.2025

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Արթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

16:18 04.08.2025

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

Հուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP