Ինչպես կրթական ոլորտը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին․ քննարկում Գյումրիում ՏՏ ոլորտի մասնագետների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC

Ինչպես կրթական ոլորտը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին․ քննարկում Գյումրիում ՏՏ ոլորտի մասնագետների հետ

18:55 09.12.2020

Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում ներդրված են տեղեկատվական ու տեխնոլոգիական ժամանակակից մոտեցումներ, իսկ Հայաստանի կրթության ոլորտում, բուհական համակարգում գործող ծրագրերը մի քանի քայլ հետ են մնացել միջազգային չափորոշիչներից։

Այսօր, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ, այս հարցերն են քննարկել Շիրակի մարզում գործող ՏՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչները, որին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Գյումրիում, որը համարվում է Երևանից դուրս ամենամեծ կրթական միջավայրը Հայաստանում, իմ կարծիքով՝ կան իդեալական պայմաններ տարբեր մոդելներ փորձելու և զարգացնելու համար։ Այդ մոդելը հետագայում նաև կարող է դառնալ էն մեծ բուհի գաղափարը, որը սովորաբար «քաղաք-բուհերի» գաղափարն է, որի շանսը էսօր Գյումրին ունի, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների առումով։ Պիտի ֆիքսենք, որ Շիրակի մարզը միշտ սպեցիֆիկ աչքի է ընկել տեխնիկական կրթության և տեխնիկական առարկաների  նկատմամբ ունեցած առաջընթացով»,- նշեց Շիրակի մարզպետը։

Քննարկվել են մարզում առկա մարդկային ներուժը նպատակային օգտագործելու, ուսումնական հաստատություններում հաջորդ տարի նոր կրթական ծրագրեր ներդնելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու հեռանկարները։

«10 ավագ դպրոցներում իրականացնում ենք պարտադիր ուսումնական պրոցես, և 10 դպրոցներում  ներդրված են տեղեկատվական տեխնոլոգիաներ, միկրոէլեկտրոնիկա և հեռահաղորդակցության հիմունքներ առարկաները։ Մեծ ուրախությամբ ուզում եմ ասել, որ հաջորդ տարվանից այդ  երեք առարկաներին  ավելանալու  է նաև արհեստական բանականություն առարկան։ Շիրակի մարզից ծրագրում ներառված են երկու դպրոցներ»,- այս մասին հայտնեց տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Ըստ մասնագետների՝ աշխատաշուկայում  պահանջարկ ունեցող ու բարձր վարձատրվող մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ են կրթական ծրագրերում արմատական փոփոխություններ կատարել ու հատկապես ավագ դպրոցներում  ընդլայնել արհեստական բանականություն, կիբերանվտանգություն և միկրոէլեկտրոնիկա առարկաների ուսուցման հնարավորությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

18:26 04.08.2025

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

18:16 04.08.2025

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

18:11 04.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

18:07 04.08.2025

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...

SHANTNEWS

18:00 04.08.2025

SHANTNEWS

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

17:46 04.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...

BACK_TO_TOP