11:47 11.12.2020
Ռումինական հեռուստատեսությունն ուսումնասիրել է ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրի՝ ՊՍԺ-«Բաշաքշեհիր» խաղի սկանդալային պահն ու դրան նախորդած հատվածը: Հիշեցնենք, որ խաղն ընդհատվել էր 14-րդ րոպեին ու ավարտին հասցվել միայն հաջորդ օրը։
Տեսաձայնագրություններում այսպիսի խոսքեր են լսվում․ «Իմ երկրում ռումինացիներին ցիգան են կոչում, բայց ես չեմ կարող նրանց «ցիգան» անվանել»։ Digisport-ի տեղեկություններով՝ այս խոսքերը պատկանում են «Իսթանբուլի» գլխավոր մարզիչ Օքան Բուրուքին։ Թուրքական ֆուտբոլի փորձագետները հաստատել են, որ ձայնագրությունում հնչող ձայնը 47-ամյա մասնագետինն է։
Նշվում է, որ Բուրուքն ու «Իսթանբուլի» մարզիչ Պյեռ Վեբոն՝ շտաբի մի քանի անդամների հետ միասին, խաղի սկզբից գոռում էին գլխավոր մրցավար Օվիդիու Հացեգանի ու ռեզերվային մրցավար Սեբաստյան Կոլչեսկուի վրա։
«Իսթանբուլի» պահեստայինների նստարանից մրցավարներին ուղղված այսպիսի խոսքեր էին լսվում․ «Դուք դեռ կգաք Թուրքիա»։
10-րդ րոպեին Հացեգանը դեղին քարտ է ցույց տվել թուրքական թիմի խաղացող Մահմութ Թեքմեդիրին։ Մարզչական շտաբը պոռթկացել է․ «Սա առաջին ֆոլն է։ Մենք շատ մաքուր ենք խաղում։ Սա տակտիկա է։ Նա ռումինացի չէ, ռումինացի չէ։ Դուք դեռ կգաք Թուրքիա»։
Այդ պահին Կոլցեսկան շրջվել է դեպի Հացեգանն ու ասել․ «Արդեն քեզ ասացի, որ նա իրեն շատ վատ է պահում։ Օվի, նա իրեն վատ է պահում»։ Շատ հավանական է, որ այս խոսքերը Վեբոյին էին վերաբերվում։
Հիշեցնենք, որ 14-րդ րոպեին Կոլչեսկուն Վեբոյի մասին ասել էր․ «այդ սև տղան»։ Դրանից հետո խաղն ընդհատվել էր, ու թիմերը հրաժարվել էին շարունակել հանդիպումը։ Հաջորդ օրը ՊՍԺ-ն վստահ հաղթանակ էր տարել 5-1 հաշվով:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...