11:36 13.12.2020
Ճապոնիայի Շիգա պրեֆեկտուրայում գրանցվել է թռչնագրիպի բռնկում՝ ենթադրյալ բարձր պաթոգենիզմով, հայտնում է Kyodo- ն:
Սա արդեն տասներորդ պրեֆեկտուրան է Ճապոնիայում, որտեղ թռչուններին թռչնագրիպի պատճառով կոչնչացնեն: Նոյեմբերի սկզբից, երբ հայտնաբերվել են առաջին դեպքերը, Ճապոնիայում ոչնչացվել է 2 միլիոն հավ, ինչն առավելագույն թիվն է մեկ սեզոնի համար: Մինչ օրս թռչնագրիպի բռնկումներ են հայտնաբերվել Կագավա, Ֆուկուոկա, Հյոգո, Միյաձակի, Հիրոսիմա, Նարա, Օիտա, Վակայամա և Օկայամա պրեֆեկտուրաներում:
Գործակալության տվյալներով՝ ավելի քան 50 սատկած հավ է հայտնաբերվել նախօրեին Հիգաշիոմի գյուղի ֆերմայում: Թռչնագրիպի թեստերը ցույց են տվել դրական արդյունք: Կասկածներ կան դրա բարձր պաթոգենության վերաբերյալ:
Ֆերմայում ոչնչացվելու է ավելի քան 11 հազար թռչուն: Ֆերմայի շրջակայքում 3 կիլոմետրանոց գոտում հավի ու ձվի տեղափոխման համար կարանտին է մտցվել:
Շիգա պրեֆեկտուրայում նշված ֆերմայից 10 կիլոմետր շառավղով կա ևս վեց ֆերմա, որտեղ, ընդհանուր առմամբ, կա 58 հազար հավ: Ներկայումս այլ գյուղացիական տնտեսություններում թռչնագրիպի բռնկումների մասին տեղեկություններ չկան:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...