Շտապբուժօգնության բոլոր ենթակայանները հիմնանորոգված են. Երևանի քաղաքապետարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+16.09 oC

Շտապբուժօգնության բոլոր ենթակայանները հիմնանորոգված են. Երևանի քաղաքապետարան

12:36 14.12.2020

Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է շտապօգնության ենթակայանների նորոգման խնդրին։

«Տարեսկզբից՝ պատերազմ համավարակի դեմ, տարեվերջին՝ ագրեսիվ հարևանների: «Շտապբուժօգնության» բրիգադներն այս ամբողջ ընթացքում իրենց աշխատանքով պայքարի առաջնագծում էին: Ամեն օր վտանգներով լի հարյուրավոր կիլոմետր ճանապարհ՝ հանուն ևս մեկ հերոսի փրկության:

Խաղաղ պայմաններում 1-03 Երևանի շտապբուժօգնության ծառայությունն օրվա ընթացքում 1200-1400 կանչ է սպասարկում: Քաղաքի ամենատարբեր հատվածներից ստացվող զանգերին շուտ արձագանքելու համար 7 ենթակայան է գործում Երևանում:

Ազատ րոպեները բուժանձնակազմը հիմա արդեն անցկացնում է հարմարավետ ու տաք սենյակներում:

«Շտապբուժօգնության 4-րդ ենթակայանը 1986 թվականից չի հիմնանորոգվել: Մոտ 90 հոգի անձնակազմ ունենք: Աշխատանքների ընթացքում մեծ փոփոխություններ տեղի ունեցան»,-ասում է շտապբուժօգնության 4-րդ ենթակայանի վարիչ Եվգենիա Մխչյանը:

«Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման ծրագրով 2020 թվականի 4 ենթակայանի վերակառուցում և նորոգում էր նախատեսված: Նոր Նորքի ենթակայանը ներառված էր դեռ նախորդ տարվա ծրագրում, բայց աշխատանքները կատարվել են 2020-ին: Ընդհանուր մոտ 230 մլն դրամ գումար է հատկացվել»,-նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Հիմնանորոգման ընթացքում շենքերում փոխվել է ամեն ինչ՝ տանիքից մինչև արտաքին պատեր:

Բոլոր ենթակայանները նաև գազիֆիկացվել են, շենքերում տեղադրվել են ջեռուցման համակարգեր՝ ապահովելով մշտական տաք ջուր: Հիմնանորոգումից հետո ենթակայաններում նաև գույքն է փոխվել:

Շուրջօրյա հերթափոխով աշխատող բուժանձնակազմի համար ենթակայանների նորոգումը միայն պայմանների բարելավում չէ, այլ վերաբերմունք՝ համակարգի նկատմամբ:

«Մեր ամբողջ անձնակազմը, բացառությամբ վարչական մասի, 800-850 աշխատակիցներ են: Շտապբուժօգնության ծառայության բոլոր ենթակայանները վերանորոգվել են և պայմանները բարելավվել են: Մենք արդեն պետք է մտածենք առաջ գնալու և մեքենաներնի թիվն ավելացնելու մասին»,-ընդգծում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Հաջորդ տարի հերթն արդեն պոլիկլինիկաներինն է լինելու: Ժամանակակից և բարձրորակ ծառայությունների մատուցումը Երևանի քաղաքային իշխանության համար առաջնային խնդիրներից է: Համայնքային ենթակայության առողջապահական հիմնարկները կշարունակեն նորոգվել և վերազինվել»,-նշված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP