Կայացել է արտիստիկ լողի Հայաստանի առաջնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+30.09 oC

Կայացել է արտիստիկ լողի Հայաստանի առաջնությունը

16:08 14.12.2020

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-13-ն անցկացվել է արտիստիկ լողի Հայաստանի առաջնությունը, որին այս տարի մասնակցել է 33 մարզուհի: Մրցումային առաջին օրը կայացել է պարտադիր ծրագիրը, որտեղ մասնակիցները կատարել են 4 վարժություն, հաջորդիվ տեղի են ունեցել մենալողի և զուգալողի մրցումները, որոնց արդյունքների հիման վրա էլ կատարվել է պարգևատրումը:

Մենալողի ծրագրով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մերի Մարտոյանը, երկրորդ մրցանակակիր է դարձել Ամալյա Բարիկյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Միլանա Մանախովան: Զուգալողում լավագույն արդյունքը գրանցել է Ամալյա Բարիկյան և Մերի Մարտոյան զույգը, երկրորդ տեղում Անի Բարիկյան և Միլանա Մանախովա զույգն է, իսկ երրորդում՝ Լիլիթ Գևորգյան և Մարի Սահակյան զույգը:

Հարգանքի տուրք մատուցելով պատերազմում զոհվածների հիշատակին՝ առաջնությունն անցկացվել է առանց երաժշտության: Արտիստիկ լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անահիտ Թավրիզյանի խոսքերով՝ սա առաջին դեպքն է, երբ մրցումները կազմակերպում են առանց երաժշտության. «Իհարկե, առանց երաժշտության հանդես գալը մասնակիցների համար հավելյալ խոչընդոտներ է առաջացրել, սակայն դրանք չնչին են մեր զինվորների կրած դժվարությունների համեմատ»:

Հավաքականի գլխավոր մարզիչը նշում է նաև, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի մասնակիցների թիվը մեծացել է.

«Բարեբախտաբար, մասնակիցների թիվն ավելացել է: Բացի դրանից՝ մեծահասակները չեն թողել մարզաձևը, ինչն ամեն տարի զգացվել է: Մարզական տեսանկյունից աճը նկատելի է: Ցավոք, համավարակով պայմանավորված՝ այս տարի մրցաշարերի չենք մասնակցել, Ծաղկաձորում ունեցել ենք ուսումնամարզական հավաք և այս առաջնությունը: 2021 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններ կան, որոնցից առաջ, եթե համավարակը թույլ տա, կմասնակցենք այլ մրցաշարի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

12:10 27.07.2025

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

Լարսը բաց է

11:31 27.07.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:20 27.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

BACK_TO_TOP